Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վնասվածք է ստացել
СпортՄախաչկալայի «Անժին» այսօր իսպանական Մարբելեում անցկացնում է ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական հանդիպումը: Ռուսական ակումբի մրցակիցն է նորվեգական «Վիկինգը»:
Ինչպես տեղեկացնում է «Անժիի» մամուլի ծառայությունը, հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողնում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով ցավեր ունի մեջքի հատվածում:
Մեկնարկային կազմում է հայ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: