Ատլետիկոն Ռեալի նկատմամբ անընդմեջ արտագնա հաղթանակների ռեկորդ է սահմանել
СпортԻսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրնկալվելիս 1:0 հաշվով պարտության է մատնել «Ռեալին»:
Իսպանիայի առաջնություններում Դիեգո Սիմեոնեի թիմի համար դա երրորդ անընդմեջ հաղթանակն էր «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
Ինչպես հայտնում է opta-ն, Պրիմերայում դեռ նախկինում ոչ մի թիմի չէր հաջողվել «արքայական ակումբի» նկատմամբ 3 անընդմեջ արտագնա հաղթանակ տանել:
2013/14 առաջնությունում «Ատլետիկոն» հաղթել է 1:0 հաշվով, իսկ 2014/15-ում գրանցվել է 2:1 հաշիվը:
Ուշագրավ է, որ Չեմպիոնների լիգայի 2013/14 խաղարկության եզրափակչում «հնդիկների» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ռեալը» 10 խաղ է անցկացրել իր համաքաղաքացիների հետ, որոնցում հաղթել է միայն 1 անգամ: