Գեւորգ Ղազարյանն 90 րոպե է անցկացրել «Մարիտիմուի» կազմում
СпортՖուտբոլի Պորտուգալիայի առաջնության 24-րդ տուրում «Մարիտիմուն» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Ակադեմիկային»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ծնկի վնասվածքից հետո առաջին անգամ «Մարիտիմուի» մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Ղազարյանը մասնակցեց 13-րդ խաղին եւ դարձել է 2 գոլի հեղինակ: «Մարիտիմուն» 28 միավորով 11-րդ տեղում է: