Գաբրիել Սարգսյանը Համաշխարհային մտավոր խաղերում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը
СпортՉինաստոնում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվել են կայծակնային շախմատի մրցաշարի առաջին տասը տուրի հանդիպումները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, մրցաշարի մասնակից հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը:
Սերգեյ Մովսիսյանը վաստակել է 2 միավոր եւ գտնվում է 13-րդ հորիզոնականում: Կանանց մրցաշարում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը 3 միավորով 14-րդն է: Փետրվարի 29-ին տեղի կունենան մրցաշարի 11-20-րդ տուրերի հանդիպումները:
Հիշեցնենք, որ կանանց եւ տղամարդկաց մրցաշարերին մասնակցում են 16-ական շախմատիստ: