Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բալասանյանը գյումրեցիներին լողանալու անվճար կտրոններ բաժանելով է զարգացնում Գյումրին

Общество

2012 թվականից Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանը թեև կուսակցական հարուստ անցյալ ունի, բայց իր կենսագրության մեջ զարմանալիորեն որևէ խոսք չկա այն մասին, թե որ կուսակցության կամ կուսակցությունների շնորհիվ նրան հաջողվեց մուտք գործել քաղաքական ասպարեզ, հետո դառնալ ԱԺ պատգամավոր, ապա ԱԺ նախագահի տեղակալ և վերջապես Գյումրի քաղաքի քաղաքապետ: Սեփական կենսագրությունից կուսակցական անցյալը բավականին կոպտորեն «թրաշած» այս քաղաքական գործիչը, պարզվում է, այլ տրամաբանությամբ է կառուցում իր կարիերան: Ու եթե շատ դեպքերում մարդիկ գործում են հանուն կուսակցության, ապա Սամվել Բալասանյանի դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն է՝ կուսակցություններն են գործել հանուն այն բանի, որ նրա կենսագրությունում մեկ տող էլ ավելանա:

Ի դեպ` սեփական անցյալը խբմագրելու և իր կենսագրությունը կուսակցաթափ անելու Գյումրիի քաղաքապետի ներկայիս պահվածքը վաղուց հիսաթափեցրել է ոչ միայն իր երբեմնի կուսակից ընկերներին, այլև` նույնիսկ իր «զեմլյակներին»: Հիասթափությունը, սակայն, հասավ գագաթնակետին, երբ 2015 թ-ի հունվարյան տոնական օրերին Ավետիսյանների ընտանիքում տեղի ունեցավ այդ ահասարսուռ ողբերգությունը: Այդ օրերին, երբ պերմյակովյան հայտնի գործողություններից հետո ամբողջ աշխարհը ցնցվել էր, իսկ թասիբով գյումրեցին էլ ոտքի էր կանգնել ու Աստծուց մինչև գետին արդարություն էր պահանջում, զարմանալի զուգադիպությամբ Գյումրիի քաղաքապետը արտերկրում զվարճանում էր ու տոնական օրերը վայելում: Նրա համար այնքան կարևոր էր սեփական հանգիստը, որ Գյումրիի դեպքերի մասին իմանալուց հետո էլ չէր շտապել հետ վերադառնալ ու կանգնել գյումրեցու կողքին ու կիսել նրա վիշտը: Փոխարենը նա անվրդով շարունակեց իր հանգիստը մինչև վերջին օրը վայելել: Ու առանձնապես վառ երևեկայաություն պետք չէ ունենալ, պատկերացնելու համար, թե որքան է նա «ցնցվել» անցյալ տարվա այդ հունվարյան օրերին, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ թե գյումրեցու թիկունքին կանգնելու ու գյումրեցիների արդարացի պահանջը տեղ հասցնելու հնարավորությունից զրկված լինելու, այլ՝ իր հանգիստը փչացնելու համար: Գուցե այս ամենի ֆոնին էր, որ Սամվել Բալասանյանը «հրաժեշտ» տվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի շնորհիվ էլ նա դարձել էր արհեստների ու արվեստների կենտրոն համարվող Գյումրիի քաղաքապետը:

Այսօր արդեն փաստացիորեն անկուսակցական, բայց հոգու խորքում ՀՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքից բոլորին «ավետում» է, որ ինքը հավատարիմ է մնալու իր կողմից «որդեգրած»՝ «Աշխատել բաց, թափանցիկ ու հրապարակային՝ ապահովելով հասարակության հետ մշտական երկխոսություն և գործնական համագործակցություն» սկզբունքին, ամենայն հավանակությամբ` ժամանակ էլ չի ունեցել հետադարձ հայցք գցել իր անցած ուղուն և իր կողմից նշված սկզբունքների շրջանակներում իրականացվող գործուներությանը:

Ի դեպ` սովորական մարդուն այնքան էլ հասկանալի չէ, թե, օրինակ, Սամվել Բալասանյան անձը ինչ նկատի ունի, երբ իր այդ նույն ուղերձում ասում է, թե՝ Գյումրիի քաղաքապետարանի «կայքը նպաստելու է հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի վերացման, Գյումրու քաղաքապետարանի գործունեության նկատմամբ լիարժեք վստահության ձեռքբերման համար» արտահայտությունը: Իրականում անցած չորս տարիներին արդյո՞ք հաջողվել է նրան գործով ապացուցել, որ, իրոք, պատրաստ է ոչ միայն լսելու գյումերցու կարծիքը, այլ նրա հետ միասին նոր Գյումրի կառուցելու:

Orer.am-ի հետաքննությունը, սակայն, խոսում է այն մասին, որ քաղաքապետի փոփոխության արդյունքում երբեմնի քարից հաց քամող, աշխատասեր ու ստեղծող գյումրեցու կյանքում ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև նույնիսկ մեռել է այն հույսը, թե մի օր Գյումրին կկարողանա իր ուսերից թոթափել անցյալի վերքերը ու վերադարձնել հայրաքաղաքի ուժը:

«Երիտասարդները կամ լքում են Գյումրին, կամ` քաղաքում անգործ ման գալիս: Գործ չկա, կյանք չկա, ապագա չկա: Մեր երեխեքն ինչո՞վ են մեղավոր, որ մեր քաղաքի «հնարավությունները» թույլ չեն տալիս` նորմալ աշխատեն ու նորմալ ապրեն: Գյումրեցին ինչքա՞ն պիտի ստերով ապրի: Հոգնել ենք: Քաղաքը դարձրել են ռազբորկաների կենտրոն: Էս կյանք ա՞… Բա մենք սրա՞ն էինք արժանի…»,- Orer.am-ի հետ զրույցում ասում էր Գյումրու մանկապարտեզում աշխատող մանկավարժներից մեկը: Մանկավարժ այդ կինը պատմում էր նաև, որ երկու որդի ունի, երկուսն էլ մասնագիտություն ունեն, բայց քանի որ Գյումրին հակադիր ճամբարների բաժանված մարտի դաշտի է վերածվել, չեն կարողանում տեղում գործ գտնել: «Երկու տղաներս էլ իրենց կանանց ու երեխաներին ստիպված թողնում են Գյումրիում, իրենք գնում են խոպան, որ գոնե մի երկու կոպեկ աշխատեն, իրենց ընտանիքները պահեն: Ամբողջ Գյումրին է այդ վիճակում, հո մենակ մե՞նք չենք: Մի կողմից երկրաշարժը տուններս քանդեց, մյուս կողմից էլ` մեր քաղաքի իշխանությունները: Հույս ունեինք, թե Սամվել Բալասանյանը մի բան կփոխի, բայց հեչ մե բան էլ չարեց: Ինձի կթվա, որ նա իսկի խաբար էլ չէ, թե քաղաքում ինչ կկատարվի: Ավտոն նստած գնում է, ավտոն նստած գալիս է, հեչ իրեն պե՞տք է, թե գյումրեցին ոնց է, կամ ինչ խնդիր ունի»,- վրդովված ասում էր մակավարժ կինը:

Ի դեպ` պարզվում է, որ Գյումրու ավագանու կողմից անցած տարեվերջին հաստատած 2016 թվականի համայնքային բյուջեն` ծախսերն ու եկամուտները հավասարազոր են: Եվ եթե ծախսերը կազմում են 3 մլրդ 106 մլն դրամ, ապա դրանց մի մասը՝ 1 մլրդ 966 մլն 760 հազար դրամը պետության կողմից դոտացիա ձևով է հատկացվում, որը 100 մլն-ով ավելի է 2015 թ-ից, մնացածն էլ տեղական հարկերից ու տուրքերից պետք է հավաքագրվի:

Գյումրիի բյուջեն այս տարի ևս սոցիալական ուղղվածություն կունենա, ինչը, պաշտոնյաների խոսքով, թույլ կտա սոցիալական շատ խնդիրներ լուծել: Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը «Ցայգ» Հ/Ը-ը տված հարցազրույցում ասել էր, որ սոցիալական կոչվող այդ բյուջեից նախատեսվում է գումար և վառելափայտ տրամադրել անապահով ընտանիքներին, բաղնիքի և վարսավիրանոցի կտրոններ տրամադրել կարիքավորներին և այլն:

Ստացվում է, որ թեև դրսում 21-րդ դարն է, բայց տպավորությունն այնպիսին է, որ Գյումրին շարունակում է մնալ անցյալ դարավերջի փլատակների տակ: Հակառակ դեպքում հանրապետության երկրորդ քաղաքում կարիքավորներին կտրոնով վարսավիրանոց ուղարկելու կամ լողացնելու մասին մտածելու փոխարեն` նույն գումարով կարող էին, օրինակ, արևային մարտկոցներով աշխատող քաղաքային բաղնիք հիմնել ու դրանով Գյումրի քաղաքի բոլոր բնակիչներին էլ, հյուրերին էլ անվճար լողացնել:

Ի դեպ` պարզ էլ չէ, թե օրինակ ո՞վ է հաշվելու, թե ով քանի անգամ լողացավ: Կարճ ասած՝ անզեն աչքով էլ երևում է, որ արտասահմաններում իր հանգիստը վայելող Սամվել Բալասանյանի թեզը, թե «փորձե՜նք միասին փոխել քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը և մեր սիրելի Գյումրին դարձնե՜նք ժողովրդավարության, փոխադարձ հարգանքի ու մարդասիրության վեհ դրսևորումներով հագեցված օրինակելի քաղաք» դեռևս այնքան ժամանակ կմնա թղթի վրա, քանի դեռ գյումրեցին քաղաքապետարանի տրամադրած կտրոնով լողանալու հույսին է: Իսկ թե այդ եղանակով ինչպե՞ս հնարավոր կլինի «միասին» փոխել քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորը, պարզ չէ: Ու եթե հանկարծ որևէ մեկը հրաշքով իմանա դա, կարող է դիմել Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին, քանի որ, ինչպես ինքն է ասում, ինքը պատրաստ է բոլորի հետ բաց և թափանցիկ աշխատել և ոչ միայն շենացնել Գյումրին, այլ այն դարձնել հարգանքի ու մարդասիրության վեհ դրսևորումներով հագեցված օրինակելի քաղաք, բայց չի կողմնորոշվել, թե ինչպե՞ս դրան կարող հասնել, որոշել է առայժմ գյումրենիներին ձրի լողացնել ու վարսավիրանոց ուղարկել:

Արմինե Գրիգորյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»