Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ժնևում կայանալիք ԱՀԿ 69-րդ վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Արմեն Մուրադյանի թեկնածությունը

«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերից ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջինն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին է փոխանցել ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնրօրեն Ժուժաննա Յակաբի ողջույններն ու շնորհավորանքները նման կարևոր խնդրի շուրջ տարբեր երկրներին համախմբելու համար։ «Տնօրենը խնդրեց իր մեծ ափսոսանքը փոխանցել համաժողովին մասնակցելու հնարավորություն չունենալու համար։ Նա իր համաձայնությունն է տվել առաջիկայում պաշտոնական այցով Հայաստան գալու առթիվ»,-ասել է Պիրոժկա Օստլինը։

«Հանրային առողջապահական խնդիրները  բազմիցս քննարկել ենք Ժուժաննա Յակաբի հետ։  Հուսով ենք, որ Ձեր մասնակցությամբ միջպետական մակարդակով վերլուծությունները հնարավորություն կտան ընդհանրացնելու մեր մոտեցումները»,-ասել է նախարարը` շեշտադրելով, որ չնայած համատեղ ջանքերին, հանրային առողջապահական խնդիրները շարունակում են մնալ խիստ արդիական։

Քննարկման ընթացքում Արմեն Մուրադյանը նշել է, որ Հայաստանում մեծապես կարևորվում  է ոչ միայն արհեստավարժությունը, այլև բնակչության շրջանում վարքագծային փոփոխության ապահովումը և այդ նպատակով հանրության տարբեր խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը նշել է, որ այսօր աշխարհի առջև լուրջ մարտահրավեր է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացությունը։

«Ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով աշխարհում տարեկան արձանագրվող 40 մլն մահերի 18 մլն-ը վաղաժամ է»։ Համեմատություններ կատարելով` նախարարը նշել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն ավելի քան 10 տարվա ընթացքում շուրջ 100 մլն մարդկային կյանքեր են խլել։ «Այնպես է ստացվել, որ ոչ վարակիչ հիվանդությունները ոչ պակաս պատերազմ են հայտարարել մարդկությանը»,-ասել է Արմեն Մուրադյանը` շեշտադրելով համատեղ, համակարգված քայլերի անհրաժեշտությունը։

Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ համաժողովի մասնակից երկրների հետ մոտեցնելով դիրքորոշումները` հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

ԱՀԿ ներկայացուցիչը` բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը` իրենց կազմակերպության կողմից համակողմանի աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Նախարարն իր հյուրին ծանոթացրել է մեր երկրում հանրային առողջապահական մի շարք ծրագրերի, մասնավորապես, անդրադարձ կատարելով 2005թ. մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների (դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի) կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային, ինչպես նաև  սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագրերը։

«Ունենալով բազմաթիվ խնդիրներ երկրորդային օղակում` մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում առաջնային օղակում, որպեսզի հանրային առողջապահական խնդիրներն ավելի կառավարելի լինեն, որպեսզի խուսափենք առողջապահական դեֆոլտից»,-շեշտել է նախարարը:

Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին է ներկայացրել Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունում մշակվող կրթական և քարոզչական աշխատանքների կազմակերպմանն ուղղված ծրագրերը` հանրային առողջապահական ոլորտում կարևորելով ողջ հասարակության և կառավարությունների ակտիվ մասնակցությունը։  Նա նշել է, որ 2016թ. մայիսին Ժնևում կայանալու է ԱՀԿ հերթական` 69-րդ վեհաժողովը։ «Ժուժաննա Յակաբը ցանկանում է Ձեր թեկնածությունն առաջադրել այդ վեհաժողովում փոխնախագահի պաշտոնում։ Մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե Դ ուք ընդունեք այս առաջարկությունը»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը` հավելելով, որ առաջարկն ընդունելու դեպքում Արմեն Մուրադյանը վեհաժողովի ընթացքում պետք է նախագահի հետ միասին առանձին պլենար նիստեր վարի։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին նման պատվաբեր և պատասխանատու առաջարկի համար։ 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу