«Շիրակ»-ը պայմանագիր է ստորագրել Սոլոմոն Իմե Ուդոնի և Նեմանյա Ստոսկովիչի հետ
Спорт«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոնի և սերբ կիսապաշտպան Նեմանյա Ստոսկովիչի հետ:
Ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում ֆուտբոլիստները փորձաշրջան են անցել ակումբում: Պայմանագիրը ստորագրվել է Սոչիում հավաքի ընթացքում: Պայմանագրերով նախատեսված է համագործակցություն մինչև սույն թվականի մայիսի 31-ը: