Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկումները
ПолитикаՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 1-ին շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են կոնկրետ հարկատեսակների, ինչպես նաև վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Հարցի առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ, արծարծվել են տնտեսական ակտիվության խթանման և տեղական արտադրության զարգացման վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր: