Զիդան. Հասկանում եմ Խամեսին, քանի որ ինքս ֆուտբոլիստ եմ եղել
Спорт«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ կիսապաշտպան Խամես Ռոդիգեսի մարզավիճակի հարցում առարկություններ չունի: Վերջին շրջանում իսպանական լրատվամիջոցները գրում էին, որ Զիդանը դժգոհ է Խամեսի խաղից, հոգեբանական վիճակից և նրան խորհուրդ է տվել դիմել հոգեբանի:
«Ինքս խոսել եմ Խամեսի հետ: Նա հանդես է գալիս առավելագույն նվիրվածությամբ, սակայն երբեմն նրա խաղը պարզապես չի ստացվում: Ես հասկանում եմ նրան, քանի որ ինքս էլ ֆուտբոլիստ եմ եղել: Խամեսին անհրաժեշտ է ավելի կայուն ելույթներ ունենալ»,-Զիդանի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խամես Ռոդրիգեսը մասնակցել է 17 խաղի, խփել է 5 գոլ և կատարել է 6 գոլայն փոխանցում: