Բարտոմեու. «Բարսելոնայի» մրցակիցը ոչ թե կոնկրետ անգլիական թիմ է, այլ ԱՊԼ-ն
Спорт«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ անգլիական ակումբները չեն գերազանցում «Բարսելոնային»: Բարտոմեուն նման հայտարարություն է արել՝ պատասխանելով Պրեմիեր լիգայի ակումբների ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ հարցին:
-Անգլիական ակումբները խաղադաշտում չեն գերազանցում «Բարսելոնային», «Ռեալին», «Բավարիային», «Պարի Սեն Ժերմենին» կամ «Յուվենտուսին»: «Բարսելոնայի» մրցակիցը ոչ թե կոնկրետ անգլիական թիմ է, այլ Պրեմիեր լիգան,-Բարտոմեուի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:
Ավելի վաղ Բարտոմեուն մտահոգություն էր արտահայտել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ֆինանսական հնարավորությունների շնորհիվ կարող են գրավել իսպանական տաղանդավոր ֆուտբոլիստների ուշադրությունը: