Դորտմունդի «Բորուսիա»-ն առավելության է հասել «Դարմշտադտ»-ի նկատմամբ
СпортԳերմանական Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել էր «Դարմշտադտ»-ին: Արմենպրեսի տեղեկացմամբ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը այս խաղին պահեստայինների նստարանին է թողել մի քանի առաջատարների: Մասնավորապես, դարպասապահ Ռոման Բյուրկիին, Մարկո Ռոյսին: Հանդիպման սկզբում պահեստայինների նստարանին է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանՀենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 69-րդ րոպեին:
«Բորուսիա»-ն հաղթել է 0:2 հաշվով: Նախ առաջին խաղակեսում հաշիվը բացել է Ռամոսը, ապա հանդիպման երկրորդ կեսում Դուրմը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Այս հանդիպումից հետո «Բորուսիա»-ն վաստակած 57 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականում գտնվող «Բավարիա»-ն ունի 63 միավոր, իսկ 3-րդ հորիզոնականում գտնվող «Հերտա»-ն՝ 42 միավոր:
Մարտի 5-ին «Բորուսիա»-ն ուժերը կչափի առաջատար «Բավարիա»-ի հետ: