Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գագիկ Մինասյանը չի բացառում ընտրական գործընթացում լիարժեք էլեկտրոնային համակարգ ներդնելու տարբերակը

Политика

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կողմնակից է ընտրական գործընթացում լիարժեք էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով նոր ընտրական օրենսգրքի նախագիծը, նա հայտնեց, որ նախատեսվում է ընտրողների գրանցման գործընթացը իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ հավելելով, որ ինքը կողմնակից է ողջ գործընթացն ավտոմատացնելու տարբերակին: Մինասյանը չբացառեց, որ ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակում փոփոխություններ կլինեն և Հայաստանը կանցնի ընտրական ողջ գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելու տարբերակին:

Գագիկ Մինասյանը մանրամասնեց, որ կա համակարգ, որը թույլ է տալիս ընտրական ողջ գործընթացը կազմակերպել էլեկտրոնային եղանակով, որի կիրառումը թույլ կտա հասնել գործընթացի նկատմամբ 100 տոկոս վստահության:

«Ես մասնակցել եմ մի հանդիպման, որի ժամանակ նման տեխնիկական միջոցներ արտադրող և վաճառող կառույցներից մեկի ներկայացուցիչները ներկայացրել են, թե ինչպես է գործում այդ համակարգը: Նրանց կողմից առաջարկվող համակարգով ընտրություններ են անցկացվել աշխարհի տարբեր երկրն երում: Նրանք վստահեցրեցին, որ այդպիսի քվեարկության պարագայում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը հասնում է 100 տոկոսի: Եղել են երկրներ, որտեղ ընտրություններից հետո միշտ վիճարկվել են արդյունքները, սակայն այս համակարգի կիրառումից հետո անվստահության դրսևորումներ չեն եղել»,- հավելեց Մինասյանը:

Մինասյանը չբացառեց, որ ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակում, ի վերջո, ամրագրվի ընտրական գործընթացում ամբողջական էլեկտրոնային համակարգ ներդնելու տարբերակը: 

«Ես շատ եմ ցանկանում, որ այդպես լինի: Սակայն դա հնարավոր է մի քանի հնարավոր պատնեշներ հաղթահարելու պարագայում: Նախ մենք այս հարցում պետք է ունենանք լիարժեք քաղաքական կոնսենսուս: Մենք պետք է ունենանք կոնսենսուս ոչ միայն գաղափարի, այլ դրա իրականացման մեթոդների հարցում:

Ես կարծում եմ, որ կլինեն մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք դեմ են լինելու այս հանգամանքին, որովհետև ինչ-ինÕ ¹ պատճառներով նրանք շահագրգռված չեն լինելու, որպեսզի մեր երկրում արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացվեն: Կրկնում եմ՝ մենք այս համակարգին կկարողանանք անցում կատարել միայն այն պարագայում, եթե լինի լիարժեք քաղաքական կոնսենսուս»,- մանրամասնեց պատգամավորը:

Գագիկ Մինասյանը հավելեց նաև, որ լիարժեք էլելկտրոնային համակարգին անցնելու դեպքում շատ կարևոր է նաև, որպեսզի ընտրողները քվեարկությանը մասնակցեն բացառապես նույնականացման քարտերով:

«Այդ համակարգում էլեկտրոնային քարտերով քվեարկությունն ամենաարդյունավետն է: Գիտեք, որ նույնականացման քարտերում առկա է նաև անձի մատնահետքը, ինչը նշանակում է, որ անգամ եթե քաղաքացին փոխել է իր անունը, արտաքինը կամ նույնիսկ սեռը, միևնույնն է նույնականացման քարտով հնարավոր կլինի ճանաչել նրան: Անձնագրերով քվեարկելու դեպքում սա հնարավոր չէ:

Մեզ մոտ էլ մի շտ մտավախություն կա, որ նույն անձը կարող է երկու անձնագիր ունենալ, ուստի համակարգին անցնելու պարագայում մենք պետք է հասնենք նաև նրան, որ քվեարկությունն իրականացվի նույնականացման քարտերով»,- նշեց նա:

Համապատասխան մասնագետները վստահեցրել են, որ ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում կտեղադրեն ողջ համակարգը ու կանցկացնեն համապատասխան դասընթացներ՝ համակարգիցվ օգտվելու կանոններին ծանոթացնելու համար: Գագիկ Մինասյանի կարծիքով՝ հնարավոր կլինի մինչև ընտրական օրենսգրքի ընդունումը կատարել համապատաասխան փոփոխությունները և տեղադրել համապատասխան համակարգերը՝ մինչև հերթական համապետական  ընտրությունները: 

«Սակայն, եթե մենք գնում ենք այս ճանապարհով, ապա պետք է կարողանանք նաև մեր բոլոր քաղաքացիներին ապահովել նույնականացման քարտերով, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ: Դրա համար ժամանակ է հարկավոր: Ուստի, որքան շուտ կայանա լիարժեք էլեկտրոնային համակարգին անցնելու շուրջ կոնսենսուսը, այնքան լավ»,- հավելեց նա:

Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, որ ընտրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացնելու գործընթացը ֆինանսական լուրջ միջոցների հետ է կապված: 

«Եթե մենք որոշենք անցնել լիարժեք էլեկտրոնային համակարգին, ապա մեկ տեղամասի համար անհրաժեշտ կլինի 4600 եվրո գումար: 600 եվրո արժեն ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը, 2000-ական եվրո էլ արժեն էլեկտրոնային քվեարկության և ձայների էլեոկտրոնային հաշվարկի սարքերը: Սրանք լուրջ ֆինանսական միջոցներ են, որը մենք պետք է կարողանանք հաղթահարել:

Մի տարբերակ էլ կա: Մենք կարող ենք այդ սարքավորումները ձեռք բերել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար, իսկ համապետական ընտրություններից առաջ ուղղակի վարձակալել սարքավորումները, ինչն էականորեն կնվազեցնի ծախսերը»,- մանրամասնեց Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների պնդմանը, թե հարկավոր է ընտրական օրենսգրքում ամրագրել, որ ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ընտրացուցակները՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ ինքը կողմնակից է էլեկտրոնային համակարգի կիրառման ամբողջական տարբերակին, որի դեպքում իսպառ վերանում են բոլոր կասկածները, իսկ ընտրացուցակները հրապարակելու անհրաժեշտություն չի էլ առաջանալու: «Եթե մենք կիրառում ենք այս համակարգը, վերանում են բոլոր այն խնդիրները, որոնց մասին այսօր բարձրաձայնում է ընդդիմությունը:

Ես այս համակարգի կիրառման կողմնակիցն եմ: Եթե ընդ դիմադիրները պնդում են իրենց տարբերակը, նրանք պետք է կարողանան ինձ բացատրել, թե ինչով է իրենց առաջարկած տարբերակը առավել իմ տարբերակից»,- եզրափակեց պատգամավորը:

ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении