«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանն առաջատարների թվում է
СпортԿայացել են «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի երկրորդ տուրի պարտիաները:
Գլխավոր՝ «A» մրցաշարում հանդես եկող Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և այժմ 4 այլ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տուրը հաջող էր նաև պատանի միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանի համար, նա սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող հանրահայտ գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ: «B» մրցաշարում հանդես եկող Դավիթ Գևորգյանը ևս հաղթանակ է տոնել:
Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: