Համաշխարհային մտավոր խաղերի Բասկյան շախմատի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը գրավեց 5-րդ հորիզոնականը
СпортՉինաստանի Հուան Ցյան քաղաքում ավարտվել է Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող Բասկյան շախմատի մրցաշարը, որտեղ մասնակիցները միմյանց դեմ մրցում են միաժամանակ երկու գույնի խաղաքարերով:
Տղամարդկանց մրցաշարում Գաբրիել Սարգսյանը գրավեց 11-րդ, իսկ Սերգեյ Մովսիսյանը 14-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաղթեց Դին Լիժենը, ով 10 հնարավորից վաստակ եց 7 միավոր, երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Դավիդ Նավարային, իսկ Ռուսլան Պոնոմարյովը եզրափակեց լավագույն եռյակը:
Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրում պարտվեց Նանա Դզագնիձեին և գրավեց 5-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Ալեքսանդրա Կոստենյուկը, Նանա Դզագնիձեին բաժին հասավ արծաթե պարգևը, իսկ Վալենտինա Գունինան եզրափակեց լավագույն եռյակը: