Չեխը մոտ մեկ ամիս չի խաղա
СпортԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ հանդիպումից առաջ պատմել է թիմի դարպասապահ Պետր Չեխի և պաշտպան Լորան Կոսյելնիի վնասվածքների մասին։
-Չեխը ձկնամկանի վնասվածք է ստացել և դուրս եկել շարքից, իսկ Կոսյելնին դեռ չի ապաքինվել։
Պետրը բաց կթոնղի 3-4 շաբաթ։ Կոսյելնին դեռ մի փոքր վնասվածք ունի և վաղը դաշտ դուրս չի գա,-ասել է ֆրանսիացի մասնագետը։