Թերրի. Ցանկանում եմ՝ «Լեսթերը» դառնա Անգլիայի չեմպիոն
СпортԱնգլիայի գործող չեմպիոն «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին հույս է հայտնել, որ «Լեսթեր Սիթին» կնվաճի Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
-Անհավանական է այն, ինչ «Լեսթերն» անում է ընթացիկ մրցաշրջանում: Եթե անկեղծ, ցանկանում եմ, որ նրանք դառնան Անգլիայի չեմպիոն: Կարծում եմ՝ մարդիկ հոգնել են անընդհատ նույն թիմերի չեմպիոնությունը տեսնելուց: «Լեսթերի» հաջողությունը հիանալի է ամբողջ ֆուտբոլային աշխարհի համար:
Փոքր ակումբների համար «Լեսթերը» հրաշալի օրինակ է: Ճիշտ ձեռքբերումները, մարզչական անձնակազմի գրագետ որոշումները ցանկացած թիմի կարող են բարձունք հանել,-Թերրիի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
ԱՊԼ-ի 28-րդ տուրից հետո «Լեսթերը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին» գերազանցելով 3 միավորով: