Եվրո-2016. Անգլիայի եւ Պորտուգալիայի մրցակիցները նախապատրաստական փուլում
СпортՖուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին նախապատրաստվելիս Անգլիայի հավաքականը կանցկացնի երեք, Պորտուգալիան՝ հինգ ստուգողական հանդիպում, հաղորդում է 101greatgoals-ը:
Մայիսի 22-ին անգլիացիները Մանչեսթերում կընդունեն Թուրքիայի թիմին, մայիսի 27-ին Սանդերլենդում՝ ավստրալացիներին, իսկ հունիսի 2-ին Լոնդոնում կմրցեն պորտուգալացիների հետ:
Պորտուգալիայի հավաքականը նաեւ մարտի 25-ին կընդունի Բուլղարիայի թիմին, մարտի 29-ին հյուր կգնա Բելգիա, մայիսի 29-ին կհյուրընկալի նորվեգացիներին, հունիսի 8-ին՝ Էստոնիայի հավաքականին:
Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ը հունիսի 10-ից հուլիսի 10-ն է: