Բարսելոնան հայտնել է Բարտրայի հրաժարագինը
Спорт«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան ամռանը, ըստ ամենայնի, կլքի կատալոնական թիմը:
Ինչպես հայտնում է «Sport.es»-ը, «Բարսելոնան» պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել 12 միլիոն եվրոյի դիմաց:
Նշենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Պորտուն» և «Տոտենհեմը»:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բարտրան մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: