Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»
СпортՄադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»:
Այս մասին փոխանցում է sport.ru կայքը:
«Daily Star»-ի հաղորդմամբ` 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը հնարավոր է կազմի 40 մլն ֆունտ ստերլինգ: Արքայական ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին, ով արդեն հանդիպել է Գերմանիայի համավաքականում հանդես եկող իր թիմակից` Բաստիան Շվայնշթայգերին և տեղեկացել Մանչեսթրում ապրելու կենսապայմանների մասին:
Իսպանիայի նախորդ առաջնությունում Թոնի Քրոսը հանդես է եկել 25 խաղերում, կատարել յոթ գոլային փոխանցում և ընդամենը մեկ անգամ դարձել է գոլի հեղինակ: Նա նաև ելույթ է ունեցել Չեմպիոնների Լիգայի մրցաշարում Մադրիդի «Ռեալ»-ի անցկացրած վեց հանդիպումներում: