Ռոնալդուն գերազանցեց Տելմո Սարրայի ցուցանիշը
СпортԻսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Ռեալը» 7:1 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ: «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած խաղում մադրիդյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պոկերի հեղինակ՝ Իսպանիայի առաջնությունում խփած գոլերի քանակը հասցնելով 252-ի:
Այսպիսով, Ռոնալդուն շրջանցեց Իսպանիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ռմբարկուին՝ Տելմո Սարրային (251 գոլ) և այժմ զիջում է միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով խփել է 304 գոլ:
Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում 252 գոլ խփելու համար Ռոնալդուից պահանջվել է 228 խաղ: Սարրան 251 գոլ խփել է 277 խաղում, իսկ Լիոնել Մեսսին 304 գոլ խփել է 337 խաղում: