«Բորուսիա»-ն ընդդեմ «Բավարիա»-ի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով
Спорт«Բունդեսլիգա»-ի 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդդեմ Մյունխենի «Բավարիա»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի, հաղորդում է «Արմենպրես» -ը:
Դորտմունդյան ակումբն իր հարկի տակ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում հյուրընկալել էր «Բավարիա» -ին: Թիմերը այդպես էլ չկարողացան որոշել հաղթողին: Նրանք փոխանակվեցին մի շարք հակագրոհներով: Ընդհանուր առմամբ, «Բավարիա»-ն ավելի ակտիվ էր և ավելի հաճախ էր գրոհում, սակայն ապարդյուն: Գերմանական դերբիի մարզիչները միայն խաղի ավարտին մոտ սկսեցին փոփոխություններ կատարել, հիմնական խաղային ժամանակում թողնելով դաշտում առաջատարներին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բորուսիա» -ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց ամբողջ 91 րոպեներին:
Այսպիսով «Բորուսիա» -ն 58 միավորով «Բունդեսլիգա» -իմրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկՄյունխենի «Բավարիա» -ն առաջին տեղում 65 միավորով: