Լեբրոն Ջեյմսը կրկնեց Մայքլ Ջորդանի եւ Քարիմ Աբդուլ-Ջաբարի նվաճումը
Спорт«Քլիվլենդ Կավալյերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ երրորդ խաղացողը, ում հաջողվեց 700 անընդմեջ հանդիպումներում վաստակել առնվազն 10 միավոր: Կանոնավոր առաջնության խաղում «Քլիվլենդը» տանը 120:103 հաշվով հաղթեց «Բոստոն Սելտիքսին», Ջեյմսը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը՝ 28 մավոր:
Նախորդ անգամ Ջեյմսը 10 միավորից քիչ վաստակել է 2007թ. հունվարի 5-ին՝ «Միլուոկի Բաքսի» հետ խաղում գրանցելով 8 միավոր:
NBA-ի պատմության մեջ 700 անընդմեջ հանդիպումներում 10 միավորից ոչ պակաս նախկինում վաստակել էին միայն Մայքլ Ջորդանն ու Քարիմ Աբդուլ-Ջաբարը:
Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում շրջանցել է «Սան Անտոնիոյի» բասկետբոլիստ Թիմ Դանքանին եւ 14-րդն է՝ 26378 միավոր: