Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց՝ 2:1
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց Հայաստանի երիտասարդական թիմի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Թիմերն անցկացրին երեք խաղափուլ՝ 25-ական րոպե:
18-րդ րոպեին հաշիվը բացեց Զավեն Բադոյանը, 20-րդ րոպեին Ղուկաս Պողոսյանը վերականգնեց հավասարությունը: Կամո Հովհաննիսյանը 49-րդ րոպեին առաջ մղեց Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմին: 75-րդ րոպեին Դավիթ Մանոյանը չիրացրեց 11 մետրանոցը:
Ազգային հավաքական
Գոռ Մանուկյան, Նորայր Գրիգորյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Սերգեյ Ավագիմյան, Դավիթ Մանոյան, Դավիթ Հակոբյան, Տիգրան Բարսեղյան, Բենիկ Հովհաննիսյան, Զավեն Բադոյան, Միհրան Մանասյան:
Երիտասարդական հավաքական
Անատոլի Այվազով, Արմեն Մանուչարյան, Արամ Շահնազարյան, Ռոբերտ Հակոբյան, Սերոբ
Գրիգորյան, Գեւորգ Խուլոյան, Սարգիս Շահինյան, Ալիկ Առաքելյան, Ղուկաս Պողոսյան, Պետրոս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Ռազմիկ Հակոբյան: