Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ատրպատականի հայոց առաջնորդը Սրբոց Մանկանցն Քառասնից տոնը նշել է Իրանի միակ համանուն եկեղեցու ավերակներում

Общество

 Ատրպատականի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճյանը մարտի 5-ին այցելել է Իրանի Սոմա գավառում գտնվող Սբ. Քառասնից Մանկանց եկեղեցու ավերակներ, որտեղ հավատավոր ժողովրդի հետ նշել է Սրբոց Մանկանցն Քառասնից տոնը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Սրբազան Հոր կատարած տեղագրությունը, որը փոխանցել են Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդա րանից։

«Անթիլիասի Մայրավանքում տպված «Գրպանի Օրացույց»-ս նշում էր, թե վաղը՝ 5 մարտ 2016-ը, տոնն էր Սրբոց Մանկանցն Քառասնից, որոնք Սեբաստիայում կատարվեցին: Նախապես կազմած ցուցակիս վրա նկատել էի արդեն, թե Պարսկաստանում միայն մեկ հատ Սրբոց Քառասնից Մանկանց հիշատակին կառուցված եկեղեցի գոյություն ունի, 18-րդ դարի կառույց, այն էլ, Սոմա գավառի Հաշտյան գյուղում:

Տեղանուններն ընթերցելիս, հատկապես, երբ պատմությունը վկայում է, թե այդ շրջանը հայաբնակ է եղել, մարդ հարազատության զգացում է ունենում: Սակայն, երբ այնտեղ հասնելու միջոցները եւ ժամանակը ուսումնասիրելով, տեսնում է, թե հսկա հեռավորությունների մասին է խոսքը…: Սակայն կամք ունենալն՝ ինքը, հաջողության նախաքայլն է:

Սրբոց Քառասնից Մանկանց տոնը, նրանց հիշատակին կառուցված նույնանուն եկեղեցում կատարելու ցանկությամբ, առավօտ ժամը 6-ին ճանապարհվեցինք   Թավրիզից՝ իմանալով, թե շուրջ 5 ժամ ճանապարհ ունենք անցնելու: Սալմաստ գավառում մի քիչ հանգստանալուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը, Սասանյանների թողած ժայռափոր արձանագրությունների հանդիպակաց կողմից բարձրանալով սարերը, հասնելու համար Հաշտյան գյուղը: Մինչեւ Սալմաստ 2.30 ժամ տեւել էր մեր ճամփորդությունը, իսկ այնտեղից մինչեւ հարավ արեւմուտք երթալով, 2 ժամից հասանք Հաշտյան:

Հաշտյանը եւ շրջակա բոլոր գյուղերը, որոնք Սոմա եւ Պռատոստ գավառների տարածքում են գտնվում, ներկայում բնակեցված են քրդերով: Նրանք իրենց շրջանների ներքին ապահովությանը հսկում են աչալուրջ: Կարելի է ասել՝ այդ շրջաններում միատարր բնակչության զանգված են կազմել նրանք:

Գյուղի մուտքին մի քրդի հարցնելով նախկին բնակչության (իմա՝ հայերի) եկեղեցու եւ գերեզմանատան մասին՝ զգացինք, թե նա վարանեց նախ մեզ պատասխանել եւ կամ ընկերակցել՝ ասելով, թե գործ ունի: Սակայն մեր մտերմիկ պնդումներին անսալով, միացավ մեզ եւ գյուղի հողոտ ու քարքարոտ նեղ փողոցներից առաջնորդեց դեպի մի բլուրի կատարը: Տեղը հեռվից ցույց տալուց հետո, նա խնդրեց մեզանից ազատ թողնել իրեն, որպեսզի երթա, որովհետեւ, նրա ասելով, գյուղացիները չպետք է իմանային, թե ի՜նք էր մեզ այդ վայրը ցույց տվողը…: Նա բացայայտ վախենում էր, որովհետեւ հնավայրերը պետության հսկողության ներքո են գտնւում, իսկ  արկածախնդիրները միշտ փորում են այդ վայրերը՝ հայերի կողմից թաղված հավանական հարստությանը տիրանալու սին հույսերով: Օտար մի ինքնաշարժի մուտքը գյուղում արդեն շուտով նկատվել էր: Ինձ այնպես թվաց, թե այդ գյուղում յուրաքանչյուր մարդ իր շվաքից էր վախենում …:

Մեզ առաջնորդող քուրդը ազնիվ լինելով՝ բարեբախտաբար ճիշտ տեղն էր ցույց տվել մեզ: Բլրի վրա հայոց գերեզմանատունն էր, որի քարերից ոմանք կողքի տների մուտքերի առջեւ հայտնի երեւում էին, իսկ գյուղի Սրբոց Քառասնից Մանկանց հողաշեն  եկեղեցու կիսափուլ  պատերը միայն մնացել էին:  Խոնարհվել էր  Պարսկաստանում միակ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին…: Հողաշեն պատերով եւ փայտածածկ եկեղեցին չէր դիմացել դարերի ընթացքում տեղացած անձրեւներին ու ձյանը, ինչպես նաեւ իր կտուրի փայտերին կարիք ունեցող մարդկանց աւերիչ ձեռքերի կատարած գործին:

18-րդ դարի կառույց է այս եկեղեցին, համաձայն մեր արխիվներում պահպանված տեղեկութեան: 7x15 (105 քառակուսի) մետր տարածությամբ, միայն արեւելյան, հյուսիսային եւ հարավային պատերը կանգուն էին, երկու մետր հասակով: Գյուղի համար բավականին մեծ եկեղեցի է եղել, որի պատճառով նաեւ ենթադրում ենք, թե բավական թվով հայություն ունեցել է Հաշտյան գյուղն անցյալում: Ամենից մոտակա տունը այն վերածել էր իր կենդանիների համար հարդի շտեմարանի, իսկ պարարտ հնդկահավերը հպարտ թափահարում էին իրենց թեւերը եւ շարժում կարմիր կատարները՝ ի տես անծանոթ ու արտասովոր այցելուների: Ամբողջ Հաշտյան գյուղը այդ դիրքից պարզ երեւում էր իր բոլոր մանրամասնություններով: Եկեղեցու արեւելյան կողմում ձնապատ լեռնաշղթաներ են, որոնք արդեն գարնան ձնհալի նշաններ ունեին իրենց վրա:

Բլուրների վրա եկեղեցիների կառուցումը մեր ազգային հավատքի արտայայտություններից է, որպեսզի միշտ «բարձրանանք» դեպի Աստծու տունը, աղոթելու համար: Իսկ գերեզմանատները բլուրների վրա հաստատելու հին ավանդութիւնը մեզ մոտ գալիս է գործնական մեկ նկատառումից՝ հեղեղների պարագայում լճացած ջրերի տակ չթողնելու համար մեր նախնյաց աճյունները պարփակող տապանաքարերը:

Դեռ ժողովուրդը չհավաքված մեր շուրջը, եկեղեցու ավերակներում կանգնած օրվա ժամերգությունից եւ շարականից հատվածներ մրմնջացինք: Իսկ հետո, մոտենալով մեր      անբախտ պապերի փորված գերեզմաններին, «Հոգւոց» ասացինք նրանց տառապակոծ հոգիների խաղաղության համար: Արդյո՞ք կարողացել էր 300 տարի առաջ Սբ. Թադեում նստած Ատրպատականի Հայոց Առաջնորդը այցելել այս գյուղը, մտածում էի…: Բլրից վար իջանք, Այլակերպութեան լեռից իջնելու զգացումներով: Այնտեղ, բարձունքում, ինչքա՛ն հաճելի էր զրուցել մեր նախահայրերի հետ, որոնք այս գյուղում դարեր ապրել էին ու արարել:

Այս մտածումներով երբ իջանք եւ գյուղի ներքին փողոցներից անցնում էինք, տեսանք, թե մեզ այդ վայրը ցույց տվող քուրդը փողոցի անկյունում սպասում էր մեզ: Վերադարձի ճամփի վրա իրեն հասցրինք այնտեղ, որտեղից ընկերակցել էր մեզ: Ճանապարհի վրա ուրիշ քարեր եւս ցույց տվեց նա, որոնք, Հայոց գերեզմանատնից վերցնելով, օգտագործել էին գյուղացիներն իրենց տների շրջափակի համար պարիսպ կառուցելու եւ այլ նպատակներով»:

 

Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»