ՀՖՖ ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցները կծանոթանան Դորտմունդի «Բորուսիա»-ի ենթակառուցվածքներին
СпортՄարտի 7-ի առավոտյան ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից 13 մարզիչները՝ Վարուժան Սուքիասյանը (Հայաստանի ազգային հավաքական, «Արարատ»), Կարեն Բարսեղյանը (Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական, «Արարատ»), Արամ Ոսկանյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, «Բանանց»), Արթուր Ոսկանյանը (Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական, «Բանանց»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքական), Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը, ինչպես նաև դասընթացի ղեկավար, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Մարկ Լելևրը, ՀՖՖ Մարզչական կրթության համակարգող Ղազար Հակոբջանյանը և ՀՖՖ Հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյա նը մեկնել են Դորտմունդ։
Ինչրպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական փուլի ընթացքում մասնակիցները մարտի 7-ից 14-ը կծանոթանան Դորտմունդի «Բորուսիայի» ենթակառուցվածքներին, կհետևեն առաջին թիմի մարզումներին: Նրանք հանդիպումներ կունենան ակումբի տեխնիկական տնօրենի, գլխավոր մարզչի, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն և կվերլուծեն Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա»-«Տոտենհեմ» և Գերմանիայի Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպումները: