Հնարավոր է այսօր Օզբիլիսն իր նորամուտը նշի Լա Լիգայում
СпортՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կրկին ընդգրկվել է Մադրիդի «Ռայո Վալեկանո»-ի` Լա Լիգայի հերթական տուրի «Էսպանյոլ»-ի հետ կայանալիք խաղի հայտացուցակում:
Ինչպես հաղորդում Արմենպրեսը` «Ռայո Վալեկանո»-«Էսպանյոլ» մրցավեճը կայանալու է այսօր երեկոյան` 23:30-ին: «Ռայո»-ի մամուլի ծառայության հրապարակած հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները` J.Carlos,
Yoel, Iván, Zé, Tito, Quini, Llorente, Nacho, Amaya, Dorado, Crespo, Baena, Iturra, Trashorras, Joni, Piti, Embarba, Ozbiliz, Bebé, Manucho, J.Guerra:
Հուսանք, որ գոնե այսօր Օզբիլիսն իր նորամուտը կնշի մարդիդյան ակումբի կազմում: