Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը կհյուրընկալի «Ռոմա»-ին, «Չելսի»-ն` ՊՍԺ-ին
СпортՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 8-ին և 9-ին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, մարտի 8-ին Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կընդունի իտալական «Ռոմա»-ին: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 0:2 հաշվով` հօգուտ մադրիդցիների: 1/8 եզրափակիչը փուլը հաղթահարելու համար իտալական ակումբը պետք է 3 անպատասխան գնդակ ուղարկի «Ռեալ»-ի դարպասը: Եթե հռոմեական ակումբի ֆուտբոլիստներին հաջողվի երկու գնդակ ուղարկել մադրիդյան թիմի դարպասը և բաց չթողնել, այդ դեպքում մրցավարը թիմերին հնարավորություն կտա ևս 30 րոպե խաղալ, որից հետո, եթե հաշվի մեջ փոփոխություններ չլինեն, թիմերը հաղթողին կորոշեն 11 մետրանոց հարվածաշարով:
Մարտի 8-ին միմյանց դեմ կխաղան նաև գերմանական «Վոլֆսբուրգ»-ը և բելգիական «Գենտ»-ը: Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գերմանական թիմի հաղթանակով` 3-2 հաշվով: Այս խաղում էլ առավելությունը գերմանական ակումբի կողմն է: Փլեյ օֆ փուլը հաղթահարելու համար «Գենտ»-ը պետք է մրցակցի հարկի տակ առնվազն երկու գոլ խփի և բաց չթողնի: «Վոլֆսբուրգ»-ի համար ձեռնտու կլինի նույնիսկ ցանկացած ոչ ոքի հաշիվ:
Մարտի 9-ին միմյանց դեմ ուժերը կչափեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը և պարտուգալական «Բենֆիկա»-ն: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է պորտուգալական ակումբի հաղթանակով: Թեև «Բենֆիկա»-ն Սանկտ Պետերբուրգ կժամանի փոքր առավելությամբ, ռուսական ակումբը 1/8 եզրափակիչ փուլը հաղթահարելու էական հնարավորություններ ունի: Ռուսական թիմը խաղալու է սեփական հարկի տակ և կարող է հետ բերել մեկ գնդակի տարբերությունն ու դուրս գալ հաջորդ փուլ:
Տուրի կենտրոնական խաղը տեղի կունենա Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Միմյանց դեմ ուժերը կչափեն Լոնդոնի «Չելսի»-ն և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը: Փարիզում կայացած խաղում 2-1 հաշվով հաղթել է ֆրանսիական թիմը: Սպասվում է, որ հանդիպումը կլինի լարված և դիտարժան, ինչպես անցել է թիմերի միջև առաջին խաղը: «Չելսի»-ի համար առավելություն է մրցակցի հարկի տակ հեղինակած գոլը, ինչի շնորհիվ լոնդոնցիները նույնիսկ 1:0 հաշվով հաղթանակի դեպքում հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մյուս պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 15-ին և 16-ին: Մարտի 15-ին Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ կընդունի հոլանդական «Էյնդհովեն»-ին: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Մարտի 15-ին ևս մեկ հանդիպում կկայանա Անգլիայում: տեսի «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ կընդունի Կիևի «Դինամո»-ին: Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով առավելության է հասել կիևցիների նկատմամբ:
Մարտի 16-ին Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի իտալական «Յուվենթուս»-ին: Թիմերի միջև առաջին խաղն անցել է լարված պայքարում և ավարտվել ոչ ոքի` 2:2 հաշվով: Կատալոնական «Բարսելոնա»-ն էլ «Նոու Կամպ» մարզադաշտում ուժերը կչափի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ, որի նկատմամբ առաջին խաղում վստահ հաղթանակ է տոնել 0:2 հաշվով: