Վենգեր. Հիշեցնեմ՝ իմ թիմը երկու անգամ հաղթել է «Լեսթերին»
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է՝ իր թիմը չի կորցրել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունը: 29-րդ տուրից հետո «զինագործներն» ունեն 52 միավոր և 8 միավորով զիջում են առաջատար «Լեսթերին»:
-Պրեմիեր լիգայի ավարտին դեռ շատ ժամանակ կա: Պարզապես հիշեցնեմ, որ իմ թիմը երկու անգամ հաղթել է «Լեսթերին», մենք մեր աշխատանքը կատարել ենք: Մարդիկ պետք ավելի շատ նայեն մյուս թիմերին և չկենտրոնանան «Արսենալի» վրա: Մենք չենք հրաժարվում Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարից, պայքարելու ենք մինչև վերջ,-ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից: