Տորրես. «Բարսելոնան» մեզանից շատ առաջ է
Спорт«Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղի վերաբեյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը 3:1 հաշվով հաղթանակ տոնեց, իսկ Տորրեսը դարձավ գոլի հեղինակ:
-Խաղի առաջին կեսը հավասար պայքարում անցավ, հնարավորություններ ունեցանք և՛ մենք, և՛ մրցակիցը: Ընդիմիջումից հետո մենք ավելի լավ խաղացինք, գտանք մեր խաղը և «Մեստալյայում» կարևոր հաղթանակ տոնեցին:
«Բարսելոնան» մեզանից շատ առաջ է, և մենք չենք նայում կատալոնացիների արդյունքներին՝ չնայած ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ,-Տորրեսի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: