Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կին պատգամավորները կարևորում են հայ կնոջ դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում

 Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերը վերջին տարիներին զգալիորեն ավելացել է: Կանանց ներկայացվածությունը, դերն ու նշանակությունը Հայաստանի քաղաքական կյանքում երբեք չի եղել այն մակարդակի վրա, ինչ վերջին տարիներին է: Ազգային ժողովի 6 խմբակցություններից երկուսի ղեկավարները կին են, իսկ ընդհանուր առմամբ խորհրդարանի 131 պատգամավորներից 13 կին են: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ  մինչև 2012թ. խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովում այդքան կին պատգամավոր երբեք չի եղել: Այս պահին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը գլխավորում է Նաիրա Զոհրաբյանը, ով 2015թ. փետրվարյանի հայտնի իրադարձություններից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, ստանձնեց խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնը: Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունն էլ ղեկավարում է Հեղինե Բիշարյանը: Բացի նրանից, որ խորհրդարանական քաղաքական խմբ ակցություններից երկուսը կանայք են ղեկավարում, ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնն էլ զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հերմինե Նաղդալյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկն է: Նա իր ակտիվությամբ գերազանցում է նույնիսկ շատ տղամարդկանց:

Քաղաքական դաշտում կանանց դերի ու նշանակության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 18 Հայաստանի նախարարություններից 3-ը ղեկավարում են կանայք: Մշակույթի նախարարությունը ղեկավարում է Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարարությունը՝ Հրանուշ Հակոբյանը, իսկ արդարադատության նախարարությունը՝ երիտասարդ Արփինե Հովհաննիսյանը, ով մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում: Մինչ այդ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր ու ամենաակտիվներից մեկն էր:

Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի նախագծում էլ կանանց մասին չեն մոռացել: Համաձայն նախագծի՝ խորհրդարանական  ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակներում յուրաքանչյուր հնգյակում պետք է առնվազն մեկ կին լինի, ինչը նշանակում է, որ 2017թ. խորհրդարանկան ընտրությունների արդյունքներով խորհրդարանում կանանց ներկայությունն ավելի զգալի կլինի:

Կանանց դերը զգալիորեն բարձրացել է ոչ միայն երկրի քաղաքական կյանքում, այլ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վերջին տարիներին նկատվում է նաև գործարար կանանց թվի զգալի աճ:

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, «Արմենպրես»-ը Հայաստանի քաղաքական կյանքում և հասարակական կյանքի այլ բնագավառներում կնոջ դերի և նշանակության, քաղաքական դաշտում կանանց առավել ներգրավվածության հնարավորությունների մասին զրուցել է ԱԺ կին պատգամավորների հետ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ Հայաստանում կնոջ դերն ընդհանրապես շատ մեծ է բոլոր ոլորտներում: Պատգամավորը նաև համոզվածություն հայտնեց, որ կանանց նոր սերունդը ակտիվության առումով գերազանցելու է իրենց: «Ընդհանրապես կինը մեծ դեր ունի ընտանիքի պահպանման հարցում, սակայն նրա դերը նույնքան մեծ է նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Վերջին տարիներին ես նկատում եմ, որ կանայք շատ են ներգրավվում բիզնեսի մեջ: Սա նշանակում է, որ հայ կանայք խելացի են, իմաստուն ու գործունյա: Ես համոզված եմ, որ նոր սերունդը գերազանցելու է մեզ ակտիվության առումով, որովհետև նրանք ավելի նպատակամղված են: Կինն ինքն էլ պետք է շահագրգռված լինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներգրավվելու, ակտիվ գործունեություն ծավալելու համար: Մենք այսօր ունենք նման կանայք, օրինակ, Ազգային ժողովի քաղաքական խմբակցություններից երկուսը կանայք են ղեկավարում: Համոզված եմ, որ առաջիկայում էլ ավելի շատ կլինեն նման կանայք: Այս ամենը խոսում է միայն այն մասին, որ հայ կինը խելացի է, կազմակերպված և կարողանում է կատարել նաև շատ լավ թիմային աշխատանք»,- եզրափակեց պատգամավորը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ նկատում է, որ տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության առումով վերջին տարիներին շատ բան է փոխվել: Նրա խոսքով՝ էականորեն մեծացել է կանանց դերը հատկապես քաղաքական կյանքում և գործարար ոլորտում: «Ես շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ հասարակությունն էլ արդեն սկսել է դրական լույսի տակ նայել այս ամենին: Մեզ մոտ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության առումով իսկապես առաջընթաց կա: Ես այն կարծիքին եմ, որ նաև կանայք պետք է նպաստեն, որպեսզի հասա րակության մոտ կանանց ակտիվությունը էլ ավելի դրական ընկալում ստանա: Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե կինն ունի ներուժ, ունակություններ, պետք է դրսևորի դրանք: Եվ այս առումով արդեն իսկ դրական առաջընթաց կա»,- ընդգծեց Աճեմյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ կնոջ դերն ու նշանակությունը  շատ  կարևոր է Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև ընտանքի պահպանման հարցում: «Այսօր ես տեսնում եմ, որ կնոջ դերը Հայաստանի քաղաքական կյանքում էլ շատ կարևոր նշանակություն է ստացել: Ես կարծում եմ, որ առանց կանանց ներգրավվածության Հայաստանի քաղաքական կյանքը դատապարտված կլինի ձախողման: Ես հավատացնում եմ, որ խորհրդարանում կանանց ներկայությունը շատ կարևոր: Նրանք լուրջ ազդեցություն են թողնում այսպես ասած «տղամարդկային» խորհրդարանի վրա»,- նշեց պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ  առաջիկայում էլ կանանց դերը տարբեր ոլորտներում գնալով բարձրանալու է, քանի որ բարձրացել է նաև կանանց ինքնագնահատականը, իսկ հասարակությունը սկսել է ավելի դրական ընկալել կնոջ ակտիվությունը տարբեր բնագավառներում:

 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу