Շամիր Աթյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար
СпортՌիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 86 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Շամիր Աթյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` 1/4 եզրափակչում Աթյանին հաղթած ռուս ըմբիշ Շամիլ Կուդամոգոմեդովը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում էլ Աթյանը մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորություն է ստացել:
Աթյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Իբրահիմ Ալդատովը:
57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին պարտության մատնած բելառուս Ասադուլա Լաչինաուն պարտվել է կիսաեզրափակչում և մեր ընտևրանու ըմբիշը դուրս է մնացել հետագա պայքարից: