Մեսսի. Իմ, Նեյմարի և Սուարեսի միջև մրցակցություն չկա
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր, Նեյմարի ու Լուիս Սուարեսի միջև մրցակցություն չկա
-Մենք աշխատում ենք «Բարսելոնայի» համար, և մեր միջև մրցակցություն չկա: Մենք պրոֆեսիոնալներ ենք, և մեր դերերը փոխվում են, երբ հանդես ենք գալիս ազգային հավաքականներում, սակայն մրցակցության մասին խոսք լինել չի կարող:
Ես չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչու «Բարսելոնայի» մյուս հարձակվողների հետ այսպես չեմ համագործակցել: Մենք հասարակ մահկանացուներ ենք, և գուցե այն հանգամանքը, որ բոլորս լատինամերիկացի ենք, մեզ ավելի մտերիմ է դարձնում,-Մեսսիի խոսքը մեջբերված է «El Grafico»-ից: