Գվարդիոլան «Ման. Սիթիի» ղեկավարությանը տեղեկացրել է իր տրանսֆերային մտադրությունների մասին
Спорт«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», անգլիական ակումբի ղեկավարության հետ քննարկել է տրանսֆերային հարցերը:
«The Mirror»-ը հաղորդում է, որ Գվարդիոլան Ամստերդամում հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ և տեղեկացրել է, որ ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպան Ռիհեդլի Բազուրի և «ՊՍՎ Էյնդհովենի» պաշտպան Յիետրո Վիլեմսի տրանսֆերները:
19-ամյա Բազուրը, ում անվանում են նոր Ֆրանկ Ռայկարդ, Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 խաղի, խփել է 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո:
21-ամյա Վիլեմսը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը: Ներքին առաջնությունում նա մասնակցել է ընդամենը 8 խաղի, խփել է 1 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: Յիետրոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո: