Միխայլովիչ. «Միլանից» հեռանալուս մասին խոսակցություններն անհիմն են
Спорт«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հերքել է խոսակցություններն այն մասին, որ հնարավոր է՝ հեռանա ակումբից։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հաղորդել էին, որ մասնագետը հոգնել է «ռոսոներիների» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հեգնական վերաբերմունքից, և կողմերը պայմանավորվել են մրցաշրջանի ավարտին դադարեցնել համագործակցությունը։
-Ճիշտ չէ այն, որ ես քննարկել եմ իմ ապագան ակումբի ղեկավարության հետ։ Ես պայմանագիր ունեմ և կենտրոնացած եմ «Միլանի» ապագա հաջողությունների համար հիմք կառուցելու վրա։ Ափսոս, որ մենք պարտվեցինք «Սասուոլոյին» և նոր խոսակցությունների առիթ տվեցինք։ Այդ բոլոր խոսակցությունները անհիմն են, և ես կենտրոնացած եմ հաջորդ հանդիպման վրա։ Իհարկե, ես ցանկանում եմ աշխատել «Միլանում»։
Իմ խիղճը մաքուր է, իսկ գլուխս նախկինի նման բարձր է։ Առաջին հերթին ես տղամարդ եմ, հետո միայն՝ մարզիչ։ Եթե ինչ-որ մեկն իմ վերաբերյալ կասկածներ ունի, ապա առաջարկում եմ հարցնել իմ նախորդ գործատուներից։ Կարելի է կասկածի տակ դնել իմ մարզչական որակները, բայց ոչ անձնականները։ Ես խոսքերս քամուն չեմ տալիս և չեմ խուսափում դժվարություններից,-ասել է Միխայլովիչը ակումբի մամուլի ծառայությանը տված ասուլիսում։