Բլինդ. «Ման. Յունայթեդը» շարունակում է պայքարը տիտղոսի համար
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդը կարծում է, որ իր թիմը շարունակում է պայքարել տիտղոսի համար։ Այս պահին «Ման. Յունայթեդն» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականում է՝ առաջատար «Լեսթերին» զիջելով 13 միավորով։
-Կարծում եմ՝ մենք կատարելագործվում ենք և շարունակում առաջ շարժվել։ Ամենագլխավորն այն է, որ թիմը մեկ ամբողջություն է մնում։ Մենք իսկական թիմ մնացինք նույնիսկ անհաջող շրջանում, իսկ դա շատ բան է ասում։ Չկա անհնարին բան, վնասվածք ստացածները ապաքինվում են, մենք շարունակում ենք պայքարը տիտղոսի և լավագույն քառյակում տեղ գրավելու համար,-ասել է Բլինդը «United Review»-ին։