LPF նախագահ. Մեսսին առանձնահատուկ պաշտպանության տակ չէ
СпортԻսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Խավյեր Տեբասը պատասխանել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Լուիսի հայտարարությանն այն մասին, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գտնվում է Պրիմերայի ղեկավարության և մամուլի առանձնահատուկ պաշտպանության տակ։
-Մենք պաշտպանում ենք Պրիմերայի բոլոր խաղացողներին։ Մեզ համար որևէ տարբերություն չկա Մեսսիի, Ռոնալդուի կամ «Ռայո Վայեկանոյի» որևէ ֆուտբոլստի միջև։ Մենք գլոբալ լիգա ենք, և մեզ համար ոչ մեծ ակումբները պակաս նշանակություն չունեն, քան գրանդները,-Տեբասի խոսքն է մեջբերում «AS»-ը։