Ինչ էլ որ անում եմ, մարդիկ խոսում են միայն տրանսֆերային գնիս մասին. Բենտեկե
Спорт«Լիվերպուլի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն խոստովանել է, որ «Ասթոն Վիլյայից» տեղափոխության համար վճարված գումարը ճնշում է գործադրում իր վրա:
«Տրանսֆերային մեծ գինը բարդ իրավիճակ է ստեղծում: Գիտեմ, որ ինչ էլ անեմ, մարդիկ խոսելու են փողի մասին»,- ասել է Բելգիացին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանը «Լիվերպուլը» Բենտեկեի համար 32,5 միլիոն ֆունտ է վճարել: