Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
ПолитикаԿրեմլում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
«Նախատեսված ժամին՝ քիչ առաջ, Կրեմլում սկսվեց ՀՀ և ՌԴ Նախագահների հանդիպումը»,- գրել է Վլադիմիր Հակոբյանը:
ՀՀ Նախագահը մարտի 10-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ:
Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: