ԵԱ-2016. Վալոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալ չնվաճեց
СпортԼատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վալոդյա Ֆրանգուլյանը չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ: 61 կգ քաշային կարգում հայ ըմբիշը գոտեմարտեց ադրբեջանցի Հաջի Ալիեւի հետ եւ պարտվեց 0:7 հաշվով:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Վլադիմեր Խինչեգաշվիլին, որը 6:1 հաշվով առավելության հասավ բելառուս Հեորհի Կալիեուի հետ:
Ռիգայում Հայաստանի վերջին ներկայացուցիչը կլինի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), իսկ Լեւան Բերիանիձեն (125 կգ) վնասվածքի պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը: