Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դպրոցների կառավարման խորհուրդների աշխատանքը պետք է լինի թափանցիկ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հանրակրթության վարչության և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ոլորտների պատասխանատուները ներկայացրել են 2015թ-ի ընթացքում կա տարած աշխատանքների հաշվետվությունը:

Ներկայացված հաշվետվության մասով քաղաքապետն իր հստակ դիտարկումներն է արել հանրակրթության վարչության աշխատանքների հետ կապված: «Համայնքային կրթօջախների բնականոն գործունեության ապահովումը պետք է լինի ամենօրյա հսկողության տակ: Սա այն ոլորտն է, որը գործ ունի մանուկների և դեռահասների հետ, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում` նաև հաշվի առնելով, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում հետզհետե ներդրվում է ներառական կրթությանը: Ու հատկապես այդ ուղղությամբ վարչությունը դեռ անելիքներ ունի. պետք է որոշակի աշխատանքներ տանել ինչպես դպրոցների տնօրենների, այնպես էլ ուսուցչական կազմի հետ, որպեսզի ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող երեխաները լիարժեք օգտվեն իրենց իրավուքներից: Ընդունելությունները պետք է կազմակերպվեն առանց խոչընդոտների, տվյալ կրթօջախի աշխատակազմը լինի ավելի բարեհամբույր, ավելի պատրաստված, որպեսզի բացառվեն ոչ մասնագիտական մոտեցումները»: 

Քաղաքապետը կարևորել է հանրակրթության վարչության համագործակցության ընդլայնումը ինչպես բարձրագույն, միջին մասնագիտական հաստատությունների, այնպես էլ քույր ու գործընկեր քաղաքների հետ:  «2014թ. Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հետ կնքված հուշագրի տեսքով ունենք համագործակցության հաջողված օրինակ: Սա լավ նախադեպ է ու պետք է այն զարգացնել և փորձել մյուս բուհերի հետ ևս արդյունավետ համագործակցություն հաստատել: Պետական մի շարք համալսարանների ուսանողներ ամեն տարի Երևանի քաղաքապետարանում իրենց գործնական պրակտիկան են անցկացնում, և մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունն ու իսկապես լավ ներուժ ունեցող ուսանողներին արդեն իսկ փորձենք դիտարկել որպես հենց մեր կառույցի տարբեր ոլորտների ապագա կադրեր»:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է նաև մանկապարտեզներում հերթագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը. «Վերջին տարիներին, երբ համայնքային ենթակայության մանկապարտեզները դարձրինք անվճար, ընդունելությունների մեծ հերթեր գոյացան: Եվ այդ խնդրի լուծման ճանապարհին՝ մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը հստակեցրեց պատկերը, թե իրականում որքան պահանջարկ կա: Հանրակրթության վարչությունը պետք է խստորեն հետևի հերթացուցակներին: ՄեÖ € նպատակն այս հարցում կանոնակարգում մտցնելն է, որպեսզի իր հերթին սպասող որևէ երեխա համակարգից դուրս չմնա: Ուստի եղեք զգոն և հետևողական, առավել ևս, որ երեխաներին մանկապարտեզ տալու ցանկություն հայտնող ծնողների զգալի մասը աշխատող մարդիկ են: Ու մենք այս հարցում պետք է հնարավորին աջակցենք մեր այդ համաքաղաքացիներին»:

Կարևորելով հանրակրթական դպրոցներում ձևավորված կառավարման խորհուրդների աշխատանքը՝ քաղաքապետն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն թափանցիկ. «Հանրակրթական դպրոցներում ձևավորված կառավարման գրեթե բոլոր խորհուրդներում ունենք քաղաքապետարանի ներկայացուցիչներ. իսկ երբևէ փորձե՞լ եք գնահատել, թե որքանով է այդ խորհուրդների գործունեությունը արդյունավետ: Այստեղ դեռ կան անընդունելի երևույթներ, որոնք շտկելու անհրաժեշտությունը հրատապ է: Ինձ համար, օրինակ, անընդունելի է, երբ տնօրենի աշխատասենյակը նորոգված է, իսկ տվյալ կրթօջախի պայմանները հեռոÖ ‚ են բավարար լինելուց: Իսկ տնօրենը նախ և առաջ պետք հարմարավետ պայմաններ ապահովի դպրոցի համար, ոչ թե մտածի իր հարմարավետության մասին: Նման վերաբերմունքն ու մոտեցումը պետք է բացառվի և ակնկալում եմ, որ այս տարի վարչության պատասախանատուները նմանատիպ հարցերում կլինեն ավելի խիստ ու պահանջկոտ: Մեզ պետք են ակտիվ, նախաձեռնող տնօրեններ, ոչ թե սեփական հարմարավետությունը գերադասողներ: Այս հարցում մեծ անելիք ունեն նաև կառավարման խորհուրդները, որոնց օբյեկտիվությունը հաստա՛տ որակ կփոխի»:

Խորհրդակցության շրջանակում հաշվետվություն է ներկայացրել նաև աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Տարոն Մարգարյանն էլ բաժնի գործառույթների հետ կապված իր դիտարկումներ է արել. «Բաժնի կողմից կատարված աշխատանքներն, անշուշտ, նկատելի են: Հատկապես ողջունելի է, որ ավելացել են տնայցերը, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե թղթի վրա, այլ տեղում ուսումնասիրել յուրաքանչյուր ընտանիքի հետ կապված խնդիրը: Տարբեր իրավիճակներում հայտնված այդ ընտանիքները պետք է զգան, որ ք աղաքապետարանում կա բաժին, որը ստեղծվել է հենց նրանց կողքին լինելու և օգնելու համար: Դուք նաև պետք է սերտորեն համագործակցեք քաղաքապետարանի բոլոր վարչությունների հետ, որպեսզի փորձեք հնարավորին արագ լուծումներ տալ տվյալ ընտանիքների կողմից բարձրացվող որոշակի հարցերին: Ըստ այդմ ակնկալում եմ, որ այս տարի ձեր աշխատանքը կլինի ավելի ակտիվ և սրտացավ, տնայցերն էլ կկազմակերպվեն ավելի հաճախ»:

Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքներին և կարևորել է դրանց վերահսկողությունը: «Ձեր բաժնի գերխնդիրը երեխայի իրավունքների և շահերի ապահովումն է և շատ կարևոր է, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների ուղղությամբ ձեր հսկողությունը լինի մշտական: Վերջին տարիներին բավականին կրճատվել է քաղաքացիների բողոքների թիվը, բայց դա չի նշանակում, որ պետք է բավարարվել գրանցած արդյունքներով: Դուք գործ ունեք երեխաների հետ, ինչն առավել մեծ պատասխանատվություն է պահա նջում, ուստի եղեք ուշադիր հանձնաժողովների աշխատանքների գնահատման և խնդիրները վերհանելու հարցում: Բաժինը պետք է շարունակի ակտիվ համագործակցել ՀՀ ոստիկանության և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ: Եղեք հետևողական և գնացեք ձեր կայացրած յուրաքանչյուր որոշման հետևից: Միշտ հիշեք, որ ձեր կայացրած որոշումները ուղիղ կապ ունեն երեխաների ճակատագրերի հետ և այդ հարցում սխալվելը ուղղակի աններելի է»:

Երևանի քաղաքապետը դրական է գնահատել ոլորտներում 2015թ. իրականացված աշխատանքների հաշվետվությունը:  

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу