Հենրիխ Մխիթարյան. Անհավանական հանդիպում էր
СпортԵվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Տոտենհեմին» 3:0 հաշվով հաղթելուց հետո Դերտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր տպավորությունների մասին։
-Անհավանական հանդիպում էր մեզ և մեր երկրպագուների համար։ Չէինք հավատում, որ կարող ենք նման հաշվով հաղթել, որովհետև ուսումնասիրել էինք «Տոտենհեմի» խաղը, և նրանք շատ լավ են հանդես գալիս Պրեմիեր Լիգայում, այնպես որ մենք բարդ ու լարված հանդիպում էինք ակնկալում։ Առաջին խաղակեսը հենց այդպիսին էր, բայց երկրորդը մի փոքր տարբեր ստացվեց, քանի որ մենք օգտագործեցինք մեր հնարավորությունները և ևս երկու գնդակ խփեցինք՝ հաղթելով 3:0 հաշվով։
Երկրորդ խաղին ևս պատրաստ ենք։ Առջևում պատասխան հանդիպումն է Լոնդոնում, և 90 րոպե ունենք, որի ընթացքում ամեն ինչ հնարավոր է։ Մենք պետք է կենտրոնացած լինենք, ցույց տանք մեր խաղը և հաղթենք, քանի որ մենք ծարավ ենք հաղթանակների և այսպես էլ շարունակելու ենք,-ասել է Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։