Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվում է համամասնական ընտրություն բաց ցուցակներով
ПолитикаԸնտրական նոր օրենսգրքի ներկայացված նախագծով առաջարկվում է անցկացնել Ազգային ժողովի համամասնական ընտրություն բաց ցուցակներով:
Այս մասին նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը:
«Ես ցանկանում եմ հստակեցնել, որ առաջարկվող տարբերակն իրենից ռեյտինգային քվե արկություն չի ենթադրում: Ռեյտինգային քվեարկությունը բոլորովին այլ բան է: Ես խնդրում եմ այդ տերմինը այս դեպքում չօգտագործել: Ինչ-որ մեկն այդ տերմինը սխալմամբ օգտագործել է, և բոլորը կրկնում են»,- նշեց Հարությունյանը:
Նա պարզաբանեց, որ ռեյտինգային է համարվում այն քվեարկությունը, երբ ընտրողը հստակ նշում է, որ առաջին տեղում նախընտրում է այս թեկնածուին, երկրորդ տեղում մյուս թեկնածուին և այդպես շարունակաբար: Նա շեշտեց, որ առաջարկվող տարբերակը ենթադրում է համամասնական ընտրություն բաց ցուցակներով: