Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат Ларри Гагосян станет героем документального фильма Флаг Арцаха – на чемпионате мира по футболу Члены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения TUMO теперь и в Казахстане Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей


Հայկական շախմատը սերնդափոխության հետ կապված խնդիրներ չունի. Սերժ Սարգսյան

Спорт

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: 

Բացման արարողությանը Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել մրցաշարի կազմակերպմանը և դրանում Լևոն Արոնյանի մասնակցությանը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մրցաշարը հովանավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սակայն որոշվել է մրցաշարն անցկացնել Մոսկվայում, որտեղ շախմատի հանրահռչակման համար ավելի լայն  հնարավորություններ կան: «Սա մեզ համար ոչ միայն հնարավորություն է, որ Լևոն Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ և մրցի Մագնուս Կարլսենի հետ, այլ նաև շախմատի պրոպոգանդայի լայն հնարավորություն է: Կարծում եմ, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, ՖԻԴԵ-ն շատ մեծ ջանքեր են ներդրել և այսպիսի հոյակապ պայմաններ ստեղծելով հավակնորդների համար` կարծում եմ, իրոք, փայլուն գործ են կատարել»,- նշել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ` մրցաշարում շախմատի մեծ վարպետների առաջին քայլերը վկայում են, որ այն լինելու է շատ լարված: «Բոլորը շատ զգույշ են խաղում: Ես շախմատի մեկնաբան չեմ, բայց տեսնում եմ, որ շատ զգույշ են խաղում: Լարված մրցաշար է լինելու, որովհետև, իրոք, շատ մեծ է պատասխանատվությունը և հնարավորություններն էլ շատ մեծ են»,- նկատել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Անդրադառնալով մրցաշարում Լևոն Արոնյանի մասնակցությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ իր ակնհայտ ցանկությունն է, որ Լևոն Արոնյանը հաղթի և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: «Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար: Կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորություն է, և նա պետք է այս հնարավորությունն օգտագործի: Հակառակ պարագայում հետո շատ ավելի դժվար է լինելու: Իհարկե, շախմատի պատմության մեջ շատ են դեպքերը, երբ հավակնորդը, չօգտագործելով լավագույն հնարավորությունը, հետո հասնում է մեծ բարձունքների, բայց ավելի շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ պահին ուժեղ հավակնորդն օգտագործում է հնարավորությունը»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Լևոն Արոնյանին միշտ առանձնացրել է բնավորության շատ լավ մի գիծ` պատասխանատվության մեծ զգացումը:

«Մեր հավաքականը հասել է փայլուն հաջողությունների, և կարծում եմ, որ, ուրիշների դերը բնավ չնսեմացնելով, այս հաջողությունների մեջ Լևոնի վաստակը շատ մեծ է»,- նշել է նախագահը: Այս համատեքստում նախագահն առանձնացրել է Լևոն Արոնյանի վստահ խաղը: «Նա թիմի առաջնորդն է, թիմի լիդերն է, և բոլորը նայում, տեսնում են թե առաջին, գլխավոր տախտակի վրա ով է մրցում և ինչպես է մրցում, և դա մնացածներին ակնհայտորեն տրամադրում է: Նրան ք իրենց խաղը կառուցում են նաև հաշվի առնելով առաջատարի արդյունքը:

Շատ կարևոր է, որ միշտ իր մոտ պատասխանատվության զգացումը շատ մեծ է եղել, և միգուցե նաև ինչ-որ պահերի այդ զգացողությունը նրան խանգարել է: Երեկ ես թեթև, շատ կարճ զրույց եմ ունեցել Լևոնի հետ և ասել եմ, որ անշուշտ մենք ուզում ենք, որ նա հաղթի, սակայն անգամ հնարավոր անհաջողությունը չի կարող նսեմացնել նրա վաստակն ընդհանրապես հայկական շախմատի զարգացման գործում: Նա ազատ է իր ստեղծագործության մեջ, իսկ դա ստեղծագործություն է, շատ մեծ ստեղծագործություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս պետք է ապահովել սերնդափոխության բնականոն ընթացքը, որպեսզի հետագայում երիտասարդ շախմատիստներն արժանի փոխարինողներ լինեն», - հարցին ի պատասխան` ՀՀ Նախագահը նշել է, որ այդ խնդիրը շատ ակտուալ չէ, որովհետեւ եւ Լեւոն Արոնյանը, եւ Գաբրիել Սարգսյանը դեռեւս այն տարիքում չեն խոսելու համար այն մասին, որ նրանք պետք է մոտ ապագայում իրենց տեղը զիջեն ուրիշներին:

«Իսկ առաջատարների խաղից, ինչպես հասկանում եք, շատ մեծ բան է կախված: Բայց, այնուհանդերձ, Վլադիմիր Հակոբյանն, ով եւս շատ մեծ վաստակ ունի հայկական շախմատի զարգացման գործում, արդեն հասել է մի տարիքային եզրագծի, որ այլեւս դժվար է ամեն մրցաշարում հաջողության հասնել: Ընդհանրապես, շախմատը բավականին երիտասարդացել է, այսպիսի բան երբեք շախմատի պատմության մեջ չի եղել: Պարզ է, որ դա ստիպում է մեզ մտածել սերնդափոխության, երիտասարդ շախմատիստների առաջխաղացման մասին: Իսկ այստեղ շատ մեծ բարդություն չկա, որովհետեւ հավաքականը ձեւավորելիս մենք ղեկավարվում ենք չափանիշներով. ունե՞ս վարկանիշ, ունե՞ս խաղի որակ, ուրեմն դու պետք է լինես հավաքականում: Մեկ բացառություն ունենք, որ հավաքականում, չորսին գումարած, ներգրավում ենք նաեւ Հայաստանի չեմպիոնին: Բայց Հայաստանի առաջնությունն այնպիսի մակարդակ ունի, որ չի զիջում շատ միջազգային մրցաշարերի, եւ այնտեղ հաղթելն էլ այնքան հեշտ չէ:

Այսինքն, մենք հավաքականը ձեւավորում ենք օբյեկտիվ չափանիշներով, որը, մի կողմից, բոլոր շախմատիստներին համոզում է, որ մենք այն ձեւավորում ենք արդարության սկզբունքով, մյուս կողմից՝ մենք սուբյեկտիվ մոտեցում ուղղակի չենք ցուցաբերում: Այս առումով, համենայնդեպս վերջին առաջնությունները ցույց են տալիս, որ մենք ունենք արժանի փոխարինողներ: Իհարկե, միանշանակ որեւէ մեկին չվիրավորելով, կարող եմ ասել, որ այսօր ես չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Լեւոն Արոնյանին: Բայց դա ոչինչ չի նշանակում. փոխարինողը մեկ տարի հետո կարող է ի հայտ գալ, կամ՝ իմ տեսակետն օբյեկտիվ է, բայց օբյեկտիվ՝ այսօրվա համար: Մեկ տարի հետո կարող է այլ կարծիք ունենալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ մենք ունենք փայլուն երիտասարդներ, բայց կա մեկ հանգամանք. այդ երիտասարդները, իրենց բնատուր տաղանդից ու իրենց այսօրվա որակից բացի, պետք է ունենան շատ մեծ նվիրում:

«Այսօր շախմատը դարձել է մի մարզաձեւ, կամ՝ արվեստի մի տեսակ, որը պահանջում է շատ տաժանակիր աշխատանք: Ահա այդ աշխատասիրությունը պետք է լինի: Մենք ունենք 5-6 երիտասարդներ, գրեթե՝ երեխաներ, պատանիներ, ովքեր աշխատասիրություն ունենալու դեպքում կարող են հասնել շատ մեծ բարձունքների: Այսօր մենք ունենք աշխարհում գրոսմայստերների ամենամեծ քանակը՝ բնակչության թվի համեմատ: Ես համարում եմ, որ դա շատ լավ է»,- եզրափակել է Հանրապետության ղեկավարը:  

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»