Ուրախ եմ, որ վերադարձա Պրեմիեր լիգա. Բենիտես
СпортԱնգլիական «Նյուքասլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ ուրախ է նորից Պրեմիեր լիգայում աշխատելու կապակցությամբ:
«Պատիվ ունեմ, որ դարձա այս լեգենդար թիմի մի մասնիկը: Մրցաշրջանի մնացած հատվածում մեզ դժվարին աշխատանք է սպասվում: Դա վերաբերվում է ոչ միայն ինձ, այլ ֆուտբոլիստներին, երկրպագուներին եւ ողջ թիմին: Ուրախ եմ որ վերադարձա Անգլիա»,-իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում անգլիական թիմի մամուլի ծառայությունը: