Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Ռուզան Ավետիքյանը՝ էկրաններին չերևալու, քաղաքապետից տուն ստանալու լուրերի և արու զավակ ունենալու երազանքի մասին

Lifestyle

Երգչուհի Ռուզան Ավետիքյանը վերջերս հազվադեպ է երևում էկրաններին: Ասում է՝ ավելի շատ սիրում է գործել, քան այդ մասին պատմել: Life.panorama.am-ը երգչուհու հետ զրուցել է նրա ստեղծագործական և  անձնական  կյանքի մասին, ստացել հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

-Ինչու՞ վերջին շրջանում շատ չեք երևում էկրաններին, խուսափու՞մ եք:

-Իսկ ինչ-որ բան ունե՞մ խուսափելու. բնավ՝ ոչ: Պարտադիր է, որ անընդհատ նոր տեսահոլովակ նկարահանեմ ու պտտեմ, որ նոր  իմ մասին հիշե՞ն, կամ որ  ամեն ծառի ու թփի տակ  չեմ նկարվում ու այդ մասին լուսաբանում, հո չի՞ նշանակում, որ ոչինչ չեմ անում, ու մեր տանը հանգիստ քնած եմ. այդպես լինում է միայն գիշերը (ծիծաղում է): Պարզապես, չեմ սիրում անընդմեջ խոսել արած ու չարած բաների մասին: Վերջերս, օրինակ, եղել եմ սահմանամերձ Մովսես գյուղում, ուր շատերը կվախենան գնալ: Ամռանը Ժողգործիքների անսամբլով  համերգ եմ ունեցել կենդանի նվագախմբի հետ, ինչից մեծ բավականություն եմ ստացել:

-Հիմա ի՞նչ նոր երգերի վրա եք աշխատում:

-Այժմ անդրադառնում եմ ժողովրդական ակունքներին, հիմա, արդեն, ավելի շատ ժողովրդական, գուսանական երգեր եմ երգում: Ուզում եմ նաև  իմ երգացանկում նոր երգ ունենալ, սակայն այն գործերը, որոնք ինձ ներկայացնում են, սրտիս չեն դիպչում, չեն գոհացնում: Եթե մի բան ներկայացնեն, որ հոգիս տակնուվրա կանի, անպայման կերգեմ:

-«Ջանա-ջանա» երգի վերաբերյալ որոշ քննադատություններ հնչեցին: Կային մարդիկ, ովքեր համարեցին, որ դուք շեղվել եք ձեր երգարվեստից: Ի՞նչ կպատասխանեք նրանց:

-Ճաշակին ընկեր չկա: Երգը չի կարող բոլորին դուր գալ: Ես լսել եմ, որ մայրիկներն ասում են՝ մինչև իրենց երեխաներ այդ երգ չեն լսում, հաց չեն ուտում. դա արդեն լավ է: Տարիքով մարդկանց, օրինակ, կարող են  դուր գալ իմ կատարմամբ ժողովրդական երգերը. դա ևս նորմալ է: Ամեն դեպքում, ես շատ սիրում եմ «Ջանա-ջանա» երգը, հարգում եմ նաև հեղինակին:

-Ձեզանից ոճային փոփոխություն ակնկալե՞նք:

-Ամեն ինչ հնարավոր է, ժամանակի հետ կապված ոչինչ հերքել չեմ կարող:

-Մեր շուբիզնեսից ու՞մ հետ եք մտերիմ: Ձեր ընկերներից որևէ մեկի հետ դուետով հանդես գալու մտադրություն չունե՞ք:

-Իմ ընկերները շատ են՝ Ասոն, Աննա Խաչատրյանը, Կամո Սեյրանյանը, Վարդան Բադալյանը...Հաճախ մասնագիտական քննարկումներ ենք ունենում, միմյանց աջակցում ենք: Ես և Աննան միասին դուետով հանդես գալու ցանկություն ունենք, երգի փնտրտուքի մեջ ենք: Թվում է՝ շատ երգահաններ ունենք ու երգի պակաս չունենք, բայց դա այդպես չէ:

-Դուք նաև դասավանդում եք Կոնսերվատորիայում և Բաբաջանյանի անվան քոլեջում, ձեր սաների գործունեությանը հետևու՞մ եք: Ի՞նչն է երբեմն մտորելու առիթ տալիս:

-Երկու հաստատություններում էլ ունեմ հիանալի սաներ: Պարզապես, երբեմն, ցավում եմ, որ նրանք մասնակցում են ժողովրդական փառատոնների ու մրցույթների, մրցանակներ են ստանում և, եթե խոսքը հեռուստանախագծի մասին չէ, դրանք ուղղակի  չեն լուսաբանվում:

-Վերջերս խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ դուք Ավանում քաղաքապետի կողմից տուն եք ստացել:  Դա ճի՞շտ է:

-Ոչ, ես այնտեղ բնակարան չունեմ: Ինձ մարդիկ բազմիցս հարցրել են այդ մասին... Բանն այն է, որ օգոստոսին Ավանի նորակառույց շենքերի բացումն էր, ինքս ներկա եմ եղել բնակարանամուտին և երգել եմ այնտեղ: Երևի, այդ է պատճառը, որ նման խոսակցություններ են տարածվել:

-Ձեր անձնական կյանքը հանրության համար շարունակում է «առեղծվածային» մնալ: Հետաքրքրասերներին հայտնելու որևէ բան ունե՞ք:

-Անձնական կյանքում նորություն չունեմ, թաքցնելու էլ ոչինչ չունեմ: Եթե կհայտնվի որևէ ասպետ, ով կգրավի իմ սիրտը՝ խնդրեմ...Բայց նա պետք է հաշվի առնի, որ ես չեմ սիրում պարծենկոտ, ստախոս ու «պինդձեռք» տղամարդկանց:  Հատկապես վերջին հատկությունն ինձ համար խայտառակ մի բան է...

-Տղամարդու իդեալ ունե՞ք:

-Այո, իմ եղբայրն է: Նա այն տղամարդն է, ով կանի ամեն բան, որ իր սիրելին ոչնչի պակաս չունենա:

-Հատկապես տղամարդկանց կողմից հնչում են կարծիքներ, ըստ որոնց դուք հպարտ եք և գոռոզ...

-Մոտեցեք, բարևեք և տեսեք՝ կբարևեմ ձեզ, թե ոչ: Չի կարելի արտաքին տեսքից դատողություններ անել: Քանի չեք շփվել՝ ինչի՞ հիման վրա եք կազմում այդ կարծիքը:

-Դուք ավանդակա՞ն,  թե ՞ժամանակակից ընտանեկան մոդելի կողմնակից եք:

-Ես որպես հիմք ընդունում եմ ավանդական մոդելը և չնչին բաներ միայն կվերցնեմ մոդեռնից:

-Ձեզ պես համարձակ և ինքնավստահ կանայք, սովորաբար, ներքուստ փխրուն են լինում, այդպե՞ս է:

-Այո, ամեն ուժեղ  անձնավորություն հոգու խորքում մանկիկ է: Եթե անկեղծ խոստովանեմ, իմ պարագայում դա ինքնապաշտպանություն է: Ամեն կին էլ կուզենա՝ լինի մեկը, ով հոգ կտանի իր մասին, իսկ ինքն էլ պարզապես կթուլանա, իսկ քանի դեռ այդ անձնավորությունը չկա, նա ինքը պետք է իրեն պաշտպանի:

-Հիմա ինչի՞ մասին եք երազում:

-Սեփական ընտանիք ունենալու, մայր դառնալու և արու զավակ լույս աշխարհ բերելու մասին: Եթե ունես ամուր ընտանիք, դու աշխարհի ամենահզոր մարդն ես:

Աղբյուր՝ Life.panorama.am

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”