Հենրիխ Մխիթարյանը «Մայնց05» -ի հետ հանդիպմանը հայտավորված չէ մեկնարկային կազմում
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդ «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մայնց05» -ի հետ հանդիպմանը հայտավորված չէ մեկնարկային կազմում:
«Բորիուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնարկային րոպեներից հարձակման գծում խաղադաշտ դուրս կբերի Մարկո Ռոյսին, Պիեր Էմերիկ Օբամեյանգին և 20 համարի մարզաշապիկով հանդես եկող Ադրիան Ռամոսին, ով կխաղա Մխիթարյանի դիրքում: Իլկայ Գյունդողանն ունի ոտնաթաթի ոսկորի վնասվածք, սակայն խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում: Շահինը, ով նոր է ապաքինվել, ձեռք չի բերել բավարար չափով մարզավիճակ, բայց կխաղա հետ քաշված կիսապաշտպանի դիրքում՝ Յուլիան Վայգելի փոխարեն:
Կիասպաշտպանության գծում կխաղան Գոսալո Կաստրոն, Իլկայ Գյունդողանը, Սինդի Կագավան, իսկ Մարկո Ռոյսը առաջ քաշված կիսապաշտպանի գծում: Պաշտպանության գծում կխաղան Մաթիաս Գինտերը, Նևեն Սուբոտիչը, Սվեն Բենդները և Էրիկ Դուրմը: Դարպասը կպաշտպանի Ռոման Բյուրկին:
2006 թվականից ի վեր այս թիմերը Բունդեսլիգայի առաջնությունում միմյանց հետ խաղացել են տասնհինգ անգամ: Հանդիպումների արդյունքում «Բորուսիա»-ն հակառակորդի նկատմամբ առավելության է հասել 9 անգամ, «Մայնց05»-ը հաղթել է երեք անգամ, իսկ ոչ-ոքի գրանցվել է ևս երեք հանդիպումներում:
Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդդեմ «Մայնց05»-ի հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին, Երևանի ժամանակով 20:30 -ին: