Կարապետ Չալյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
СпортՌիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին:
Հիշեցնենք, որ մինչ այդ Չալյանը որակավորման փուլում 7:6 հաշվով հաղթել էր գերմանացի Յան Պոտերին: 1/8 եզրափակչում 10:5 հաշվով հաղթել էր բուլղարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում 0:8 հաշվով պարտվել՝ վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչը թույլ էր տվել Չալյանին շարունակել պայքարը: Սփոփիչ գոտեարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեցլ էր թուրք Էմրա Սուլեյման Կուսին: