«Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Մայնց»-ին
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի 26-րդ տուրում 2:0 հաշվով իր հարկի տակ հաղթեց «Մայնց05»-ին:
Խաղի հաշիվն առաջին խաղակեսի 30-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը: Թիմերը գնացին ընդմիջման 1:0 հաշվով` հօգուտ դորտմունդցիների: Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ն ամբողջովին թելադրում էր խաղի ընթացքը` հնարավորություն չտալով մրցակցին անցնել դեպի իր կիսադաշտ:
Անսպասելի լռություն տիրեց «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Դորտմունդյան ակումբի երկրպագուներն իջեցրել էին դրոշակները և լուռ հետևում էին խաղին: «Բորուսիա»-ն ավելի հաճախ էր գրոհում և Մխիթարյան, Օբամեյանգ, Կագավա կոմբինացիայի արդյունքում վերջինս գրավեց հակառակորդի դարպասը և կրկնապատկեց խաղի հաշիվը: Սակայն երկրպագուները միայն ու միայն զսպված ուրախության նշույլներ ցույց տվեցին և ծափահարեցին: Բանն այն է, որ «Բորուսիա»-ն ընդդեմ «Մայնց05» -ի հանդիպման ընթացքում` երկրորդ խաղակեսի սկզբում, սրտի կաթվածից մահացել է դորտմունդյան ակումբի եկրպագուներից մեկը: Դորտմունդյան ակումբի երկրպագուները երգեցին նրա հոգու հանգստության համար և խաղի վերջում հոտնկայս ծափահարեցին: