Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ադրբեջանի եւս մեկ բնակիչ պատրաստակամություն է հայտնել ընտանիքով անցնել ԼՂՀ

 Ադրբեջանում իշխանությունների կամայականությունից հոգնած երթուղային տաքսու վարորդ Ջեյհուն Ալիեւը հայտարարել է ընտանիքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու պատրաստակամության մասին:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Meydan TV հեռուստաալիքի կայքը, Ջեյհուն Ալիեւը 7 տարուց ավելի է` վարորդ է աշխատում Մինգեչաուրի ավտոկայանում դեպի Զաքթալա եւ Կախ երթուղում: Նա կանոնավոր կերպով վճարել է բոլոր պետական տուրքերն ու կատարել սոցիալական պաշտպանության հիմնադրամին մուծումները: Նրա խոսքով` մի քանի տարի առաջ իրեն ստիպել են Զաքաթալա-Կախ ուղղությամբ աշխատելու թույլտվություն ստանալ, սակայն, ունենալով այդ արտոնագիրը, այժմ նրան թույլ չեն տալիս աշխ ատել այդ գծում:

Կայքի հետ զրույցում Ջեյհուն Ալիեւը պատմել է, որ իրեն զրկել են Զաքաթալա-Կախ երթուղուց, քանի որ այն այժմ պատկանում է Զաքաթալայի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Ահմեդզադեին:

Նա նաեւ նշել է, որ ունի երեք երեխա, մայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, եւ ամաչում է տուն գնալ:

«Զաքաթալայի գործադիր ղեկավար Մուբարիզ Ահմեդզադեն աչք է դրել իմ նման աղքատի եւ որբի երթուղուն: Ի՞նչ անեմ: Սպանե՞մ ինձ: Գլուխս առնեմ, ո՞ր երկիր փախչեմ: Ավագ որդիս շուտով պետք է բանակ գնա: Ի՞նչ սրտով նա պետք է ծառայի Ադրբեջանին: Ես հոգնել եմ իմ կյանքից: Ես անելանելի վիճակում եմ: Կվերցնեմ ընտանիքս եւ կգնամ Աղդամ: Այնտեղից կանցնեմ հայերի կողմը, որպեսզի ապրենք այնտեղ: Մեր ժողովուրդը որբերին եւ աղքատներին չի օգնում», -ասել է նա:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին խաղաղ բնակիչների մասին, որոնք անցել կամ փորձել էին անցնել ադրբեջանա-հայկական սահմանը եւ հանձնվել Հայաստանին կամ ԼՂՀ-ին:

Այսպես, Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչներ լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ անցնել ցանկացած գաբալացիներից Ռամին Իսմայիլովը Meydan TV-ին հայտնել է, որ գիշերով սպիտակ դրոշներով դեպի ԼՂՀ սահման գնալու ժամանակ իրենց շրջապատել են ոստիկանության աշխատակիցները եւ տարել բաժանմունք:

Նա ասել է, որ իրենք ցանկացել են անցնել ԼՂՀ` Գաբալայում Նաբիեւների ընտանիքի կողմից արված անօրինականությունների պատճառով:

«Նաբիեւները մեր երեխաներին շառով են տալիս եւ ձերբակալում: «Ազերիգազ»-ի Բաքվի գծով ներկայացուցիչ Գարա Նաբիեւը, հարկերի նախարարի խորհրդական Մուսավեր Նաբիեւը, Քյոթուքլու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւը գնել են Գաբալան: Նրանք մեզ չեն թողնում ապրենք: Ցանկացած մարդու տուն եւ ավտոմեքենա թմրանյութ են նետում եւ ձերբակալել տալիս: Մենք այլեւս չենք կարող ապրել Գաբալայում, եւ ընդհանրապես` Ադրբեջանում: Այդ պատճաով էլ ցանկանում ենք անցնել Ղարաբաղ: Թեկուզ մեզ հայերը գնդակահարեն, ուզում ենք ազատվել Նաբիեւների զուլումից», -ասել էր Ռամին Իսմայիլովը:

«Ազադլըգ» թերթը հայտնել էր, որ Գաբալայից պատրաստվում են Իրան փախչել եւս 108 բնակիչներ: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել շրջանի դատարանի անարդարութունների պատճառով:

Շրջանի բնակիչ Աքիֆ Իսմայիովը թերթին հայտնել է, որ դատարանը անարդարացի վճիռ` մեկ տարվա ազատազրկման  է ենթարկել իր որդուն այն բանի համար, որ նա ընդամենը վկա է եղել երկու երիտասարդների միջեւ թեթեւ ծեծկռտուքին: Նա պատմել է, որ բողոքվ եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի մոտ, որն ասել է, որ երիտասարդներին կարելի էր ընդամենը 15 օր պատժել մեկուսացմամբ: Սակայն, դատարանը չի փոխել վճիռը: Նա հավելել է, որ իր եւ մյուս դատապարտվածների մերձավորները` թվով 108 հոգի ցանակնում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Այլ ճանապարհ չունենք: Մենք չենք կարողանում դիմանալ նման անարդարությանը: Ձեռքներիս սպիտակ դրոշով կանցնենք Իրան», -ասել էր Աքիֆ Իսմայիլովը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նաեւ հայտնել էին, որ 2014 թվականի հունվարի 23-ին Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ ի բողոք իրենց տների քանդման փորձել են անցնել ԼՂՀ-ի տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին Վրաստանի հետ Հայաստանի սահմանում հայ սահմանապահներին դիմել է Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջեւը (ծնվ. 1976 թ.): Նա քաղաքական ապաստան է խնդրել իր, կնոջ եւ երեք երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջեւանի ինքնավար հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը սպիտակ դրոշով Հայաստան անցնելու ժամանակ ադրբեջանական զինվորականների կողմից ձերբակալվել եւ հանձնվել էր իրավապահներին: Գյոյչայի շրջանի բնակիչ Նազիմ Աղաեւը եւս 2010 թվականին հայտարարել էր Հայաստանում ապաստան խնդրելու մասին, քանի որ քննիչը դստեր մարմինը հանձնելու դիմաց իրենից 1000 դոլար կաշառք էր վերցրել: 

Միջադեպերի հետ կապված սուր քննարկումներ են սկսվել սոցցանցերում: Մի օգտատեր գրում է. «Արեւմուտքի առաջ ցանկացած գնով իրեն «հանդուրժողական», «մուլտիկուլտուրալ» ներկայացնող իշխանությունների երեսպաշտությունը սահման չունի: Իսկ Արեւմուտքը սեփական շահերի համար լռում է, բայց եւ հասկացնել տալիս, որ գիտի, թե ինչպիսի աղետալի վիճակում է ադրբեջանական ժողովուրդը: «Իշխանությունները բարձր ամբիոնից հայտարարում են, թե «Արեւմուտքը մեզ չի սիրում, որովհետեւ մենք մուսուլման ենք»: Իսկ իրենք ժողովրդի հսկայական ֆինանսական միջոցները ծախսում են արեւմտյան նախագծերի, Լուվրի, Վատիկանի, Բուլղարիայի անձավների վերանորոգման, Եվրատեսիլ, Եվրախաղեր, այժմ էլ` «Ֆորմուլա-1» անցկացնելու վրա: Նրանք համոզված են, որ ոստիկանական մահակներով կճնշեն ժողովրդին: Այժմ հասանք նրան, որ իշխանություններից զզված մարդիկ զանգվածաբար պատրաստվում են անցնել նույն իշխանությունների կողմից թշնամի հայտարարված հայերի կողմը: Համոզված եմ, որ հիմա իշխանությունները կպատժեն ոչ թե իսկական մեղավորներին,այլ հենց այդ մարդկանց, որոնք վտանգելով կյանքը փախչում են երկրից», -գրել է մի օգտատեր:

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу