Արբելոա. Հասկանում եմ՝ «Ռեալում» վերջին ամիսներն եմ անցկացնում
Спорт«Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան նշել է, որ ընթացիկ մրցաշրջանն իր համար վերջինն է լինելու մադրիդյան ակումբում:
«Հասկանում եմ, որ «Ռեալում» վերջին ամիսներն եմ անցկացնում: Հիմա ես քիչ եմ խաղում, սակայն ազատ օրերին տքնաջան մարզվում եմ»,-33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ալվարո Արբելոան մասնակցել է ընդամենը 4 հանդիպման, որոնցում գոլերով և գոլային փոխանցումներով աչքի չի ընկել: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականի ամռանը: